Եվրամիությունն ուսումնասիրում է տարածաշրջանում խաղաղ զարգացմանը նպաստելու հնարավորությունները. ԵՄ հատուկ ներկայացուցիչ
22:01 - 21 հոկտեմբերի, 2021

Եվրամիությունն ուսումնասիրում է տարածաշրջանում խաղաղ զարգացմանը նպաստելու հնարավորությունները. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:

Տոյվո Կլաարը նշել է, որ Եվրամիությունն աջակցում է տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը և ուսումնասիրում է խաղաղ զարգացմանը նպաստելու հնարավորությունները:   


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել