Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններ սկսելու նախադրյալներ չկան. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար 
 |factor.am|
16:28 - 09 մայիսի, 2023

Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններ սկսելու նախադրյալներ չկան. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իսպանական El Pais պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ ուկրաինական պատերազմում հրադադարի հասնելու անմիջական հնարավորություն չի տեսնում, քանի որ երկու կողմերն էլ համոզված են, որ կարող են հաղթել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այս պահին ես չեմ տեսնում անհապաղ և համապարփակ զինադադարի, խաղաղ բանակցությունների հասնելու հնարավորություն, մենք չենք խոսում ապագայի մասին»,- ասել է Գուտերեշը։

Նրա խոսքով՝ դա գիտակցելով՝ ՄԱԿ-ը ներկայում կենտրոնացած է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կոնկրետ հարցերի շուրջ բանակցությունների, հստակ խնդիրների լուծման ուղղությամբ։ Մասնավորապես, այժմ գլխավոր առաջնահերթությունը հացահատիկային գործարքի երկարաձգումն է, որի ժամկետը լրանում է մայիսի 18-ին, ասել է Գուտերեշը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իսպանիայում է, որտեղ նրան կշնորհվի Կառլ V-ի եվրոպական մրցանակը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել