factor.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժվեց:
Հիշեցնենք, որ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն էր ներկայացրել` նշելով, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվությունն Ազգային ժողովից ստանալիս Գլխավոր դախախազը հանրությանն ու Ազգային ժողովին հայտնել է, թե Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խմբի կազմում կաշառք տալու մեղադրանք առաջադրելու անհրաժեշտություն է առաջացել, մինչդեռ այժմ Ծառուկյանը մեղադրվում է կաշառք տալը կազմակերպելու մեջ:
Այսինքն` գլխավոր դատախազը Ազգային ժողովի թույլտվությունը չի ստացել Ծառուկյանի նկատմամբ որպես կազմակերպչի մեղադրանք առաջադրելու վերաբերյալ:
Դատախազն առարկել էր այս միջնորդության դեմ: Դատարանը նաև որոշեց Ծառուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը թողնել անփոփոխ:
comment.count (0)