ԿԸՀ յուրային անդամի նախագահության պայմաններում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ոչ մի բողոք չի ստացվել։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդավարության հայկական ֆորումի պանելային քննարկման ժամանակ՝ անդրադառնալով այն պնդմանը, որ իշխանությունը յուրայիններին նշանակում է անկախ պաշտոնների։
Նախ Փաշինյանը հարցրեց, թե արդյո՞ք ԿԸՀ նախագահին նկատի ունեն, ապա այդ օրինակով ասաց, թե վա՞տ է, որ ԿԸՀ յուրային անդամի նախագահության պայմաններում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ոչ մի բողոք չի ստացվել։
«Մենք յուրայինին չենք տարել, նշանակել էնտեղ, որ ընտրությունները կեղծի, մենք յուրայինին տարել, նշանակել ենք էնտեղ, որ ապահովի ընտրությունների արդարությունը, և գործնականում ապացուցել ենք․ ոչ մի դիմում-բողոք»,- ասաց նա։
Վահագն Հովակիմյանի՝ ԿԸՀ նախագահի թեկնածությունն ու ընտրությունը բուռն քննարկման և քննադատության առիթ էին դարձել՝ պայմանավորված մի քանի հանգամանքով։ Խոսքը նրա քաղաքական և կուսակցական գործունեության, օրենքի պահանջներին համապատասխանել-չհամապատասխանելու ու իր իսկ քվեարկությանը անձամբ մասնակցելու մասին է։ Infocom-ն ամփոփել էր, թե օրենսդրական ինչ նախապատրաստությամբ և էթիկական ինչ խախտմամբ է Հովակիմյանը ընտրվել ԿԸՀ նախագահի պաշտոնում։
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)