Բժշկական արտադրատեսակների շրջանառությունը կվերահսկի ԱԱՏՄ-ն
16:02 - 05 հունիսի, 2023

Բժշկական արտադրատեսակների շրջանառությունը կվերահսկի ԱԱՏՄ-ն

Բժշկական արտադրատեսակների շրջանառությունն այսուհետ կվերահսկի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ-ն)։ Այս նախագիծն առաջարկել է Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչությունը։

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում պետական վերահսկողությունն իրականացնում է Կառավարության լիազորած` վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը` օրենքով սահմանված կարգով:

Ներկայումս ԱԱՏՄ-ն բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում պետական վերահսկողություն չի իրականացնում:

Նախագծի նպատակն այն է, որ մարդու կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող բժշկական արտադրատեսակների շրջանառություն հայտնաբերելու դեպքում միջոցներ է ձեռնարկվեն՝ դրանց շրջանառությունն արգելելու ուղղությամբ։

Նախագծի ընդունմամբ 2022թ. պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ Այն չի բխում ռազմավարական կամ ծրագրային որևէ փաստաթղթից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել