armenpress.am: Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Ղրիմի կամրջի վրա հարձակման բոլոր մանրամասները կբացահայտի «Ռուսաստանի նկատմամբ հաղթանակից հետո»։ Այս մասին РБК-Украина-իմ հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության խոսնակ Արտյոմ Դեխտյարենկոն։
Նա նշել է, որ Ղրիմի կամուրջը ռուսական զորքերին ռազմական մատակարարումների տրանսպորտային միջանցքներից մեկն է։
Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունները մեկնաբանել է նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Ցանկացած անօրինական կառույց, որն օգտագործվում է Ռուսաստանին զանգվածային ոչնչացման զենքեր մատակարարելու համար, երկար կյանք չի ունենա», - գրել է Պոդոլյակը Twitter-ում։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը, հայտարարել էր, որ «Կիևի վարչակարգն ահաբեկչական է», և որ ուկրաինական պաշտոնատար անձինք «որոշումները կայացնում են ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունների և քաղաքական գործիչների անմիջական մասնակցությամբ»։
Հիշեցնենք, որ ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է, որ լույս հուլիսի 17-ի գիշերը ժամը 03։05-ին Ղրիմի կամրջի վրա հարձակում է իրականացվել ուկրաինական երկու վերջրյա անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Միջադեպի հետևանքով զոհվել է 1 տղամարդ և 1 կին, նրանց 14-ամյա դուստրը վիրավորվել է։
comment.count (0)