Առաջիկա օրերին ջերմաստիճանը էապես չի փոխվի, հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի
16:50 - 12 օգոստոսի, 2023

Առաջիկա օրերին ջերմաստիճանը էապես չի փոխվի, հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի

Օգոստոսի 13-17-ի ցերեկը՝ ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։

Օգոստոսի 13-17-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Oգոստոսի 13-17-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-3 մ/վ, 13-15-ը Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Երևանում օգոստոսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ արագությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել