armenpress.am: Հաջորդ շաբաթ կտրվի Երևան-Կապան ուղղությամբ կանոնավոր չվերթների մեկնարկը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր արձանագրեցինք, որ արդեն պատրաստ ենք իրականացնել Երևան-Կապան կանոնավոր չվերթներ: Օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթվանից կլինեն կանոնավոր չվերթներ»,- գրել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին այցելել է Սյունիքի մարզ՝ Երևան-Կապան ավիաչվերթով։ Փաշինյանի այցն աշխատանքային է։ Սյունիքի մարզում վարչապետին է ներկայացվում մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը։
Ապրիլի 26-ին Երևանից դեպի Կապանի օդանավակայան փորձնական թռիչք էր իրականացրել 19 ուղևորի համար նախատեսված չեխական արտադրության մարդատար օդանավը։ Այնուհետև Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ փորձնական թռիչքի ընթացքում որոշակի խնդիրներ էին նախանվել, որոնք լուծելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացնելու։ Սանոսյանն ընդգծել էր, որ Հայաստանի կառավարության նպատակն է Երևանից Կապան կանոնավոր չվերթերի գործարկումը։
comment.count (0)