2023-08-28-9129e805-1fe2-4c5e-a788-8d0355fa56b5.jpg

Երեկոյան Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվելու |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր երեկոյան՝ ժամի 21։00-ին, Արցախում Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվելու, որտեղ քննարկվելու է այսօրվա միջադեպը և ստեղծված իրավիճակը, «Ազատությանը» հայտնեց ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Վերջինիս խոսքով՝ ենթադրվում է, որ նիստին մասնակցելու է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղակայված անցակետից ադրբեջանիցները առեւանգել են երեք երիտասարդի:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն