1lurer.am: Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի երեկվա ագրեսիային է անդրադարձել ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:
«Ադրբեջանական ուժերի մահաբեր հարձակումները և այս շաբաթվա սկզբին անմեղ հայ ուսանողների նկատմամբ դաժան վերաբերմունքը ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ալիևն օգտագործում է Լաչինի շրջափակումը՝ Արցախում հայերին վախեցնելու համար: Նա խորացնում է հայերի դեմ էթնիկ զտումների իր արշավը»,- գրել է կոնգրեսականը X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում։
comment.count (0)