Պուշկինի թունելով երթևեկությունը կդադարեցվի

Սեպտեմբերի 11-ից մինչև 15-ը՝ ժամը 9:00-ից 13:00 և 14:00-ից 18:00-ը Պուշկինի թունելով երթևեկությունը կդադարեցվի։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Երթևեկությունը կդադարեցվի Մ-3, ՀՀ սահման-Մարգարա-Վանաձոր–Տաշիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի նորոգման համար կատարվող ուսումնասիրությունների նպատակով: 

Ճանապարհային դեպարտամենտը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն