Որևէ ներքին վտանգ կա՞, որ վավերացվում է «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» արձանագրությունը. Ագնեսա Խամոյան
 |panorama.am|
12:17 - 11 սեպտեմբերի, 2023

Որևէ ներքին վտանգ կա՞, որ վավերացվում է «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» արձանագրությունը. Ագնեսա Խամոյան |panorama.am|

panorama.am: Ազգային ժողովում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց, որ ՀՀ Սամանադրությամբ էլ արգելված է մահապատիժը, ապա հարցրեց՝ բոլոր դեպքերում մահապատժի  վերացման մասին թիվ 13 արձանագրության վավերացումը որևէ հավելյալ այլ հանգամանքով պայմանավորվա՞ծ է։

Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ասաց, որ այն որևէ լրացուցիչ պարտավորություններ չի առաջացնելու, արդեն իսկ Սահմանադրական նորմ է. «Մենք ունենք վավերացրած երկու արձանագրություն, 13-րդ արձանագրությունը վավերացնելը շարունակական միջազգային պարտավորությունների կատարման մեր հաջորդիվ ու վերջնական քայլն է»։

Ագնեսա Խամոյանն արձագանքեց. «Նկատի ունեմ, այսինքն, որևէ ներքին վտանգ, մտավախություն, որ, օրինակ  Սահմանադրությամբ կարող է այդ մասով փոփոխություն տեղի ունենալ, բայց, փաստորեն, արձանագրության վավերացումը բոլոր դեպքերում ամրագրելու է  մահապատժի վերացումը։ Նման եզրահանգումներ, վերլուծություներ, անհնագստություններ կա՞ն»։

Կարեն Կարապետյանն ասաց. «Վերլուծություններ, անհանգստություններ չկան, քանի որ մահապատիժն ամբողջապես արգելված է մեր Սահմանադրությամբ, ուղղակի հավելյալ մեր միջազգային մակարդակով դրա վերահաստատման քայլն է»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել