Ամառվա մասին մոռացե՛ք. ձմեռային զորակոչին պետք է կին զորակոչիկներ ունենանք. Փաշինյանը՝ Պապիկյանին |tert.am|
13:33 - 14 սեպտեմբերի, 2023

Ամառվա մասին մոռացե՛ք. ձմեռային զորակոչին պետք է կին զորակոչիկներ ունենանք. Փաշինյանը՝ Պապիկյանին |tert.am|

tert.am: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստին ասաց, որ կանանց առաջին զորակոչը տեղի կունենա ամռանը, միաժամանակ նշեց, որ պատրաստ են ընդունել նաև ձմեռային զորակոչին։

Վարչապետ Փաշինյանն ի պատասխան ասել է, որ ամառվա մասին մոռանան․

«Ամառվա մասին գարնանը կխոսենք, հիմա աշուն է, ուրեմն եկեք խոսենք ձմեռվա մասին ամենայն լրջությամբ։ Ոչ, մենք ունենք ձմեռային զորակոչ ու բոլոր ռեսուրսները պետք է դրվեն, որ նախասահմանված թվով զորակոչիկներ ունենանք»,- ընդգծել է Փաշինյանը

Նրա խոսքով, Հայաստանում ժամկետային զինծառայության անցած կանայք ծառայության վերջում կստանան 1 միլիոն դրամ․

«Մենք սրանով փորձում ենք երկու խնդիր լուծել՝ կանանց ներգրավվածության մակարդակը  բարձրացնել, կանանց համար գործունեության նոր ոլորտ ստեղծել», - նշեց նա։

ՊՆ-ն ավարտին է հասցնում կանանց գումարտակի համար նախատեսված մշտական տեղակայման վայրի վերակառուցման  աշխատանքները։ Փաշինյանը հայտնեց, որ առաջիկայում կայցելի ու անձամբ կծանոթանա կատարվող աշխատանքների ընթացքին, որ  ամեն ինչ իր ուզածով ընթանա։

«Եկեք չթաքցնենք՝ սկզբից շատ կասկածեր կլինեն, քմծիծաղներ կլինեն, բայց ամենակարևորն է, որ մենք լրջությամբ մոտենանք խնդրին, մեր բոլոր ընթացակարգերը, մշտական տեղակայման վայրերը պետք է լինեն հնարավոր բարձր ստանդարտի ու մեր  վերաբերմունքն էլ լինի հնարավորինս լուրջ, որովհետև, երբ քննարկում ենք, ես ասում եմ՝ նախկինում խոսում էինք բանակում երեխաների բացակայության մասին, որ բանակում չկա երեխա, բանակում կա զինվոր, իմ մոտեցումը նույնն է նաև այս դեպքում՝ բանակում չկա կին, բանակում չկա տղամարդ, բանակում կա զինվոր կամ զինվորական, ու մենք պետք է առաջնորդվենք այս տրամաբանությամբ», - նշեց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել