Քարոզարշավում անչափահասների ներգրավում արձանագրվել է «Ապրելու երկրի» մոտ՝ 17, «ՔՊ»-ի դեպքում՝ 10 դեպք. «Ականատես» դիտորդական առաքելություն
 |panorama.am|
16:53 - 15 սեպտեմբերի, 2023

Քարոզարշավում անչափահասների ներգրավում արձանագրվել է «Ապրելու երկրի» մոտ՝ 17, «ՔՊ»-ի դեպքում՝ 10 դեպք. «Ականատես» դիտորդական առաքելություն |panorama.am|

panorama.am: «Ընտրապայքարում արձանագրված հիմնական խնդիրները վարչական ռեսուրսների տիրապետմանն էին վերաբերում»,-«Մեդիա կենտրոն»-ում հրավիրված ասուլիսում հայտնեց «Ականատես» դիտորդական առաքելությունը համակարգող Մարիամ Հովեյանը:

Նա տեղեկացրեց, որ երկարաժամկետ դիտորդական առաքելությունն աշխատակիցներ է ունեցել բոլոր վարչական շրջաններում, որտեղից էլ հավաքագրել է տվյալներ և՛ սեփական դիտարկումների արդյունքում, և՛ քաղաքացիների դիմումների շնորհիվ: Նա նաև հայտնեց, որ գրեթե բոլոր վարչական շրջաններում համայնքային ծառայողների ռեսուրսները ներգրավվել են ՔՊ-ի քարոզարշավի մեջ, կամ քաղաքապետարանի կատարած աշխատանքը ներկայացվել է քարոզարշավի համատեքստում:

«Ականատես»-ի երկարաժամկետ դիտորդների համակարգող Լևոն Չուկակլյանը հայտնեց, որ քարոզչության ամենամեծ ծավալն արձանագրել են «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցությունները, ամենապասիվը եղել է «Հայաստանի եվրոպական կուսակցությունը»:

«Բոլոր ընտրախախտումներում, սկսած՝ արգելված վայրերու քարոզչանյութերի փակցնելուց, մինչև քարոզչանյութերի վնասման դեպքերը, բացարձակ առաջատարը ՔՊ-ն է»-հայտնեց Չուկակլյանը՝ տեղեկացնելով, որ արգելված վայրերու քարոզչանյութերի փակցման 42 դեպքը ՔՊ-ին է վերագրվում, իսկ «Ապրելու երկիր»-ը ունեցել է 38 նման պաստառ:

Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր» և «Ուժը հայրենյաց» կուսակցությունները ամենաշատ քարոզչանյութերը տարածողներն են, ինչպես նաև՝ արգելված վայրերում փակցնողները:

«Թվով 20 դեպք էինք արձանագրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառների վնասման մասով, 7-ը «Ապրելու երկիր», իսկ մնացած կուսակցությունների մասով ավելի քիչ»,-ասաց Լևոն Չուկակլյանը և, ներկայացնելով հաջորդ խումբ խախտումները, շարունակեց. ««Նախընտրական քարոզչություն» լուսգիրը մեր ուսումնասիրած գրեթե բոլոր ԶԼՄ-ներում բացակայում էր, հատկանշական էր, որ նմանատիպ փաստ արձանագրեցինք նաև «Արմենպրես»-ի պարագայում և մեր հաղորդումից հետո արդեն լուսագրերը տեղադրվեցին և նյութերը հեռացվեցին, քանի որ վերջինս ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ ԶԼՄ է»:

Անչափահասների ներգրավումն մեծ քանակով արձանագրվել է «Ապրելու երկրի» մոտ՝ 17 դեպք,«Քաղաքացիական պայմանագրի» դեպքում` 10, «Մայր Հայաստան»ինը՝ 11, «Արդար Հայաստան» դաշինքի քարոզարշավում 4 դեպք:

Նրա խոսքով՝ եղել դեպք, որ «Մայր Հայաստան»-ին բնակիչները թույլ չեն տվել մտնել իրենց բակ և քարոզչություն իրականացնել, նաև արձանագրվել է ֆեյքերի միջոցով ապատեղեկատվության տարածումը և հակաքարոզրության իրականացում:

««Մայր Հայաստան»-ի հեռտորիկան ավելի թշնամական են բնութագրել և ատելության խոսքերով հագեցեծ: Ատելության խոսքի և վիրավորանքի դաշտում «Մայր Հայաստան»-ի մոտ նմանատիպ հռետորիկան ամենաշատն է եղել, իհարկե, բուն ատելության խոսք իրենց կողմից չի հնչել սակայն, բակայաին հանդիպումներից մեկի ժամանակ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ  ասյ երկրի ղեկավար հանդիսացող անձին մահապատժի են ենթարկելու և գնդակահարելու ենք, կամ որակել է կովկասյան թուրքեր, երիտթուրքեր և այլն»,-ասաց Չուկակլյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել