Երևանի քաղաքապետի խորհրդական Սաշա Կատվալյանը շրջում է ընտրատեղամասերով |hetq.am|
15:08 - 17 սեպտեմբերի, 2023

Երևանի քաղաքապետի խորհրդական Սաշա Կատվալյանը շրջում է ընտրատեղամասերով |hetq.am|

hetq.am:   Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, Երևանի քաղաքապետի խորհրդական Սաշա Կատվալյանը շրջում է ընտրատեղամասերով:

Մոտ 13:40-ին Սաշա Կատվալյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/06 (11 դպրոց) տեղամասում էր:

Վերջինս, մտնելով տեղամաս, դուրս հանեց ՔՊ մեկ այլ վստահված անձի, ապա ինքը գրանցվեց որպես վստահված անձ: Կատվալյանը փորձում էր ցուցումներ տալ: Խոսում էր արձանագրության մասին՝ նշելով, որ պետք է արձանագրություն կազմվի:

Պաշտոնյայի ներկայությունն ընտրատեղամասում լարվածություն առաջացրեց: Կատվալյանը ընտրատեղամասում մնաց մի քանի րոպե:

«Հանրային ձայն» կուսակցության վստահված անձը «Հետք»-ի հետ զրույցում նշում է, որ Կատվալյանն ասում էր, թե մատյանը նկարել չի կարելի:

Հանձնաժողովի ՔՊ-ական քարտուղար Սյուզաննա Սարգսյանը «Հետք»-ի հետ զրույցում հերքեց, որ Կատվալյանը խոսել է արձանագրություն կազմելու մասին՝ նշելով, որ գուցե դա դիմացի՝ 7/05 ընտրատեղամասի մասին է:

Մեր դիտարկմանը, որ մենք հենց այդ տեղամասում էինք, և Կատվալյանի արձանագրություն կազմելու հանձնարարականն այդ ընտրատեղամասին չէր վերաբերում, քարտուղարը նշեց, որ իրենք արձանագրություն չունեն կազմված:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել