2023-09-17-b563d60e-ec7a-44f7-82d7-7e89d6428d41.jpeg

Ընտրությունը ոչ այնքան ավագանու է և քաղաքապետի, այլ քաղաքական ուղղվածության մասին է. Տիգրան Խզմալյան |1lurer.am|

1lurer.am: Քաղաքային ընտրությունները դարձան քաղաքական ընտրություններ: 9/18 ընտրատեղամասում քվեարկությունից հետո նման արձանագրում արեց «Հայաստանի եվրոպական կուսակցության» քաղաքապետի թեկնածու Տիգրան Խզմալյանը:

«Հայաստանը կանգնած է աշխարհաքաղաքական հսկայական փոփոխությունների շեմին, և ընտրությունը, բնականաբար, ոչ այնքան ավագանու է և քաղաքապետի, այլ քաղաքական ուղղվածության մասին է:

Մարդիկ բնականաբար չեն սիրում անել ընտրություն, երբ որ ստիպված են լինում, որովհետև դա մեծ պատասխանատվություն է: Եվ կարծում եմ՝ այս անցումային շրջանի պատճառն էլ այս պասիվությունն է, որն ակնհայտ է»,- ասաց Տիգրան Խզմալյանը՝ հավելելով, որ Երևանը պետք է գլխավորի մեր երկիրը եվրոինտեգրման ճանապարհին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն