ՄԱԿ Մալթայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Մալթան խորապես մտահոգված է վերջին ռազմական սրացմամբ Ադրբեջանի կողմից ընդդեմ Ղարաբաղի հայերի։
«Մի քանի շաբաթ է անցել այն օրից, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ արեց թոթափել լարվածությունը եւ բոլոր կողմերին կոչ արեց կառուցողական երկխոսություն ծավալել։
Նման գործողություններըր խոչընդոտ են խաղաղության ճանապարհին։ Մալթան դատապարտում է ցանկացած գործողություն, որը վտանգում է քաղաքացիների կյանքը։ Կրկին կոչ ենք անում պաշտպանել կանանց, երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց եւ այլ խոցելի խմբերին։
Ռազմական գործողությունների արդյունքում տեղի բնակչության տեղահանությունը, ավերածությունները եւ զոհերը դատապարտելի են։
Կոչ ենք անում հրատապ մարդասիրական օգնություն հասցնել առանց խոչընդոտների նրանց, ովքեր ամենաշատը դրա կարիքն ունեն։
Ագրեսիվ եւ վտանգավոր հռետորաբանությունը, ինչպես նաեւ ապատեղեկատվության եւ կեղծ լուրերի տարածումը միայն կհանգեցնեն անվստահության կողմերի միջեւ, ուստի մենք երկու կողմերին կոչ ենք անում չիրականացնել նման արշավներ։
Հրադադարի համաձայնությունից հետո Մալթան կոչ է անում ամբողջովին դադարեցնել մարտական գործողությունները եւ հարգել հրադադարը։ Մենք հաստատակամորեն հավատում ենք, որ քաղաքացիական անձանց բարօրության, իրավունքների եւ անվտանգության երաշխավորումը պետք է ամենակարեւոր գերակայությունը լինի։
Մալթան նաև կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ բռնությունից, վերադառնալ երկխոսության եւ դիվանագիտության, որպեսզի ապահովվի այս իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը։ Կոչ ենք անում բոլոր կողմերին բարեխղճորեն ներգրավվել, ջանքերը կենտրոնացնել կառուցողական եւ դրական քննարկումների ուղղությամբ։ Լիովին սատարում ենք երկխոսությունը ֆասիլիտացնելու ԵՄ դերակատարումը բոլոր մակարդակներում։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը երկու պետությունների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Կրկին միանշանակ կոչ ենք անում բոլոր կողմերին ներառական երկխոսության եւ բանակցությունների մեջ մտնել հանուն տեւական խաղաղության։ Կրկնում ենք, որ խաղաղության ցանկացած համաձայնություն երկու կողմերի միջեւ պետք է պաշտպանի տարածաշրջանի բոլոր բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը»,- հայտարարեց Մալթայի ԱԳ նախարարը։
comment.count (0)