Այսօր առավոտից Երեւանում բողոքի ակցիաներ իրականացնող 26 մասնակից է բերման ենթարկվել։
Այս մասին Ինֆոքոմի հարցին ի պատասխան հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։
Հիշեցնենք՝ առավոտից Երեւանում մեկնարկել են անհնազանդության ակցիաներ, որոնց շրջանակում քաղաքացիները փակում են Երեւանի տարբեր փողոցներ։
Լուսանկարը՝ Infocom-ի
comment.count (0)