armenpress.am: Ազգային ժողովի կողմից վավերացման դեպքում Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 60-օրյա ժամկետում։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ներկայացնելով Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու նախագիծը։
«Հռոմի կանոնադրությունն ունի ուժի մեջ մտնելու վերաբերյալ կանոնակարգումներ։ Կանոնադրությունն ունի դրույթներ, որոնք նախատեսում են, թե ինչպիսի ընթացակարգով է այն ուժի մեջ մտնում։ Օրենքով նախատեսված է հենց 60-օրյա ժամկետ ուժի մեջ մտնելու համար՝ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին ծանուցումը Դատարանին ուղարկելուց հետո։ Դա ընդունված պրակտիկա է միջազգային պայմանագրերի դեպքում»,-ասաց Կիրակոսյանը։
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու հարցը։
Ավելի վաղ, Սահմանադրական դատարանը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Ավելի ուշ, գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման:
Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու:
comment.count (0)