Եղիշե Կիրակոսյան

Եղիշե Կիրակոսյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցիչն է։

Ծնվել է 1982-ին։ 2002-ին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ բակալավրիատը, 2004-ին՝ մագիստրատուրան, 2007-ին՝ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը, 2010-ին Ջորջթաունի համալսարանի  Իրավունքի կենտրոնի  մագիստրատուրան, 2018-ին՝ Սթենֆորդի համալսարանի իրավունքի դպրոցի մագիստրատուրան։

ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս է, 2011-ից դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ 2008-2012  թթ. եղել է ՀՀ վարչապետի օգնական, 2012-2014 թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։

2018 թ. հոկտեմբերի 25-ին նշանակվել է Վարչապետի խորհրդական։ 2018 թ. նոյեմբերի 7-ին նշանակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ, 2019 թ. օգոստոսի 5-ին՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ

Իրավաբանական գիտությունների թեկնածու է, անկուսակցական։

Ցանկանում եմ առավել կենտրոնանալ գիտական և մասնագիտական գործունեության վրա․ Եղիշե Կիրակոսյանը՝ պաշտոնը լքելու մասին

Ցանկանում եմ առավել կենտրոնանալ գիտական և մասնագիտական գործունեության վրա․ Եղիշե Կիրակոսյանը՝ պաշտոնը լքելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից: «Ղեկավարվելով «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 26-րդ մասերով՝ Եղիշե Կիրակոսյանին ազատել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։ Եղիշե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը լքելու մասին՝ նշելով, որ գանկանում է առավել կենտրոնանալ ակադեմիական/գիտական և մասնագիտական գործունեության վրա՝ նպաստելով Հայաստանի Հանրապետությունում միջազգային իրավունքի ամրապնդմանը, ինչպես նաև իրավագիտական կրթության զարգացմանը։ «Վարչապետի աշխատակազմում սկսել եմ աշխատել 2018թ. հոկտեմբեր ամսից որպես Վարչապետի խորհրդական, որի ընթացքում նախաձեռնել եմ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» օրենքի մշակումը և ներկայացումը Ազգային ժողով, որի հիման վրա ստեղծվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։ 2019թ.-ից ի վեր գրասենյակն ընդլայնել է իր գործառույթների շրջանակը՝ ապահովելով ՀՀ շահերի ներկայացում ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանում, միջազգային արբիտրաժային տրիբունալներում, օտարերկրյա ներպետական դատարաններում և հաշտարարության վարույթներում։  Միաժամանակ, գրասենյակն իր հիմնադրումից ի վեր իրականացրել է մարդու իրավունքների միջազգային չափորոշիչների ներդրումն իրավական ակտերի նախագծերում։2020թ. 44-օրյա պատերազմից ի վեր գրասենյակը ձեռնամուխ է եղել Մարդու իրավունքների եվրոպատական դատարանում և Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ միջպետական գանգատների ներկայացմանը, ինչպես նաև ընթացիկ միջպետական դատական և արբիտրաժային վարույթների շրջանակներում ՀՀ շահերի արդյունավետ պաշտպանությանը։ Գրասենյակը նաև նախաձեռնել է մի շարք առանցքային միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի մասին Հռոմի կանոնադրության, «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» 1899թ. և 1907թ. Հաագայի կոնվենցիաների վավերացման գործընթացները։ Երախտագիտությունս եմ հայտնում Հայաստան Հանրապետության վարչապետին վստահության համար։ Շնորհակալ եմ նաև պետական համակարգի բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։  Շնորհակալ եմ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի թիմին, դատական և արբիտրաժային վարույթների շրջնակներում ներգրավված միջազգային իրավախորհրդատւներին՝ իրենց անձնվեր և պրոֆեսիոնալ աշխատանքի համար։ Վստահ եմ, որ Գրասենյակը կշարունակի պատշաճ  և արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի շահերի ներկայացումը միջազգային դատական և արբիտրաժային գործընթացների շրջանակներում»,- նշված է գրառման մեջ։
15:22 - 06 մարտի, 2025
Եղիշե Կիրակոսյանը ազատման դիմում է ներկայացրել պաշտոնից
 |civilnet.am|

Եղիշե Կիրակոսյանը ազատման դիմում է ներկայացրել պաշտոնից |civilnet.am|

civilnet.am: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ազատման դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից։ ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ կառավարության աշխատակազմից տեղեկացրել են, որ «Եղիշե Կիրակոսյանը ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ սեփական դիմումի համաձայն ազատվելու է պաշտոնից»։ Պատասխանում նաև նշվում է, որ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ամբողջ աշխատակազմն է աշխատանքից ազատման դիմում գրել, չի համապատասխանում իրականությանը։ Կիրակոսյանի պաշտոնաթողության պատճառների մասին չի նշվում։ Կիրակոսյանը Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ղեկավարում էր այդ կառույցի ստեղծման պահից՝ 2020-ի օգոստոսից։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ստեղծվել էր՝ ապահովելու Հայաստանի շահերի պաշտպանությունը միջազգային դատական ատյաններում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում: Կիրակոսյանը, նախքան գրասենյակի ղեկավար նշանակվելը, 2018-ի նոյեմբերից Հայաստանը ներկայացնում էր ՄԻԵԴ-ում։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
21:09 - 05 մարտի, 2025
Հայաստանը կվավերացնի «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» Հաագայի կոնվենցիաները |armenpress.am|

Հայաստանը կվավերացնի «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» Հաագայի կոնվենցիաները |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովում քննարկվում է 1899 թվականի հուլիսի 29-ին և 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաների վավերացման մասին նախագիծը։ Համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։  Կոնվենցիաները հիմք են հանդիսացել Մշտական արբիտրաժային դատարանի (Permanent Court of Arbitration - PCA) ստեղծման համար, որը միջպետական վեճերի խաղաղ լուծման կարևորագույն միջազգային կառույցներից է։  «Դատարանն էական դեր է խաղացել պետությունների և այլ միջազգային կազմակերպությունների միջև արբիտրաժային վեճերի լուծման համար։ Այս առումով երկու կոնվենցիաների վավերացումը կարևոր է, քանի որ որոշ պետություններ հանդիսանում են միայն 1899 թվականի կոնվենցիայի կողմ, որոշները՝ միայն 1907 թվականի, իսկ մի շարք պետություններ վավերացրել են երկուսն էլ», – նշեց Կիրակոսյանը։ Նրա խոսքով՝ կոնվենցիաների վավերացման արդյունքում Հայաստանը կստանա Մշտական արբիտրաժային դատարանի լիիրավ անդամի կարգավիճակ։  «Վավերացնելով կոնվենցիաները և դառնալով կենտրոնի անդամ՝ ՀՀ-ն հնարավորություն կունենա նշանակել 4 արբիտր, որոնք 6 տարի ժամկետով կդառնան դատարանի անդամներ և կարող են վերանշանակվել», – ընդգծեց Կիրակոսյանը։  Նա նշեց, որ այս արբիտրների միջոցով կձևավորվեն հատուկ ազգային խմբեր, որոնք կարևոր դերակատարում ունեն Արդարադատության միջազգային դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման գործընթացում։ Ըստ Կիրակոսյանի՝ Հայաստանը կմիանա միջազգային իրավունքի պահպանման ու զարգացման նախաձեռնություններին և հնարավորություն կունենա օգտվել միջազգային վեճերի խաղաղ կարգավորման ավելի լայն մեխանիզմներից։  «Ներկայում Հայաստանի մասնակցությամբ Մշտական արբիտրաժային դատարանի շրջանակներում ընթանում են 3 արբիտրաժային գործընթացներ՝2 միջպետական արբիտրաժ,1 ներդրումային արբիտրաժ, որոնցում Հայաստանը հանդես է գալիս որպես պատասխանող կողմ»,- եզրափակեց Կիրակոսյանը։ 
17:49 - 04 մարտի, 2025
Եթե Բաքուն վստահ է իր դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու գաղափարն առաջ քաշում. Կիրակոսյան
 |news.am|

Եթե Բաքուն վստահ է իր դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու գաղափարն առաջ քաշում. Կիրակոսյան |news.am|

news.am: Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, դա ԱԳՆ-ի տիրույթում է: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ խաղաղության բանակցություններում հիմնական երկու չհամաձայնեցված կետերից մեկը վերաբերում է այդ իրավական վեճերի բացառման:  «Չեմ կարծում, որ խաղաղության գործընթացին կարող են խանգարել երկու երկրների միջև առկա իրավական վեճերը։ Իմ կարծիքով, իրավական վեճերի իմաստն ինչ-որ տեղ խաղաղության հաստատումն է։ Երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճեր, տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ եղանակով, դա նաև պատերազմը կանխարգելել է նշանակում»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը։ Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս կբացատրի, որ Հայաստանի համար ընդունելի է իրավական վեճերից հրաժարվելը, նա պատասխանեց. «Չեմ կարող դա բացատրել, ճիշտ չի լինի, որ ես դրա մասին որևէ մեկնաբանություն տամ, բայց կարող եմ վստահ ասել, որ Հայաստանի կողմից նախաձեռնած, օրինակ, Արդարադատության միջազգային դատարանում քննվող ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի հիման վրա ընթացող վեճը, հիմնվելով նաև ռասիական խաթրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի պրեամբուլայի վրա, միտված է պատերազմը կանխարգելելուն: Որովհետև ի սկզբանե հենց կոնվենցիայի նպատակներից մեկը եղել է այն, որ ռասիզմ քարոզելու կանխարգելումը և արգելքը միտված է խաղաղության ամրապնդմանը  և պատերազմի կանխարգելմանը: Դա իմ կարծիքով շատ ողջամիտ ու տրամաբանական է»: Հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանն ընդառաջ գնա Ադրբեջանի պահանջներին և միջազգային ատյաններից հետ կանչի իրավական վեճերը, Կիրակոսյանը պատասխանեց. «Դրա մասին պետք է չշտապել մեկնաբանություն տալ։ Ադրբեջանն էլ ՀՀ-ի դեմ գործեր ունի, միայն Հայաստանը չի, որ Ադրբեջանի դեմ գործեր ունի։ Այստեղ հարց է առաջանում, եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում»։
14:29 - 10 հունվարի, 2025
Այժմ Ադրբեջանի դեմ հայցերը փոխադարձության սկզբունքով հետ կանչելու հարց չի քննարկվում. Եղիշե Կիրակոսյան
 |azatutyun.am|

Այժմ Ադրբեջանի դեմ հայցերը փոխադարձության սկզբունքով հետ կանչելու հարց չի քննարկվում. Եղիշե Կիրակոսյան |azatutyun.am|

azatutyun.am: Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը հրաժարվում է մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն, ըստ որի Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում պատրաստ է միջազգային ատյաններից փոխադարձության սկզբունքով հայցերը հետ կանչել: Եղիշե Կիրակոսյանը վստահեցնում է՝ այժմ նման հարց չի քննարկվում: «Չեմ ուզում արտահայտել իմ դիրքորոշումը, որովհետև կստացվի՝ կմեկնաբանեմ, ճիշտ կլինի այս պահի դրությամբ զերծ մնալ: Հիմա աշխատում են, այս պահին նման հարց չկա դրված, շարունակվում են գործերի քննությունը, շարունակվում են ընթացակարգային քայլերը, որ անհրաժեշտ են հայցերի քննությունն ապահովելու համար», - ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելու պահանջ Բաքուն է ներկայացնում, հարցն, ըստ ադրբեջանական կողմի, խաղաղության բանակցությունների նախագծի չհամաձայնեցված կետերից է, հայկական կողմը սա չի հերքել: Ավելին՝ Հայաստանից ամենաբարձ մակարդակով հայտարարվել է, որ խաղաղության համաձայնագրի կնքման դեպքում պատրաստ են դրան: «Կարծում եմ, որ կարելի է գնալ նման գործարքի, ինչը նշանակում է, որ ո՛չ իրենք մեր նկատմամբ, ո՛չ մենք իրենց նկատմամբ հայցեր՝ նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, պետք է չներկայացնենք և հրաժարվենք հայցերից փոխադարձաբար, ապագայում էլ նախորդի հետ կապված հայցեր չներկայացնենք և հույս ունենալ, որ ապագայում հայց ներկայացնելու առիթ չի լինի», - հայտարարել է վարչապետը: Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Եղիշե Կիրակոսյանը դեմ է հայցերը հետ կանչելու կառավարության մոտեցմանը, լրատվամիջոցներն անգամ նրա հնարավոր հրաժարականի մասին էին գրում: Արդյոք Կիրակոսյանն այս հարցով վարչապետ Փաշինյանի հետ վեճ ունեցե՞լ է և եթե ի վերջո Հայաստանի բանակցողները նման որոշում կայացնեն՝ հնարավո՞ր է հրաժարականի դիմում ներկայացնի: «Չեմ մեկնաբանում այդ հարցերը», - պատասխանեց նա: Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ, առաջինը վերաբերում է 44-օրյա պատերազմին և դրանից անմիջապես հետո եղած խախտումներին, երկրորդը՝ տարբեր փուլերում գերեվարված մարդկանց դատավարություններին և ապօրինի բանտարկության հարցերին, երրորդը՝ Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանցիների զինված ստորաբաժանումների ներկայությանը և դրա հետևանքով մարդու իրավունքների խախտումներին, իսկ չորրորդը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղի ունեցած բոլոր խախտումներին, այն ներառում է նաև 2023 թվականի սեպտեմբերի արցախահայերի բռնի տեղահանության փուլը: Եվս մեկ գանգատ էլ ընդդեմ Ադրբեջանի քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, որը ներկայացվել է ռասսայական խտրականության բացառման կոնվենցիայի հիմքով։
17:23 - 09 դեկտեմբերի, 2024
Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից միջազգային դատարաններում ներկայացված գործերի ընթացքը |armenpress.am|

Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից միջազգային դատարաններում ներկայացված գործերի ընթացքը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ճեպազրույցի ընթացքում ներկայացրեց Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից միջազգային դատարաններում ներկայացված գործերի ընթացքը։ Կիրակոսյանը մանրամասնեց, որ Հայաստանի կողմից Եվրոպական դատարանում ներկայացված չորս միջպետական գանգատները վերաբերում են 44-օրյա պատերազմին, դրան հաջորդած ժամանակահատվածին և մարդու իրավունքների կոպիտ խախտումներին․ գերիների նկատմամբ խախտումներ և ապօրինի դատական գործընթացներ, ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներկայություն Հայաստանի ինքնիշխան տարածքում, դրա հետևանքով մարդու իրավունքների խախտումներ,  Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանություն և Լաչինի միջանցքի արգելափակման ընթացքում տեղի ունեցած իրադարձություններ։ «Գանգատներից մեկը վերաբերում է բուն 44-օրյա պատերազմին։ Արդեն հաղթահարել ենք գրավոր ընթացակարգերը՝ թե՛ Հայաստանն է ներկայացրել իր դիրքորոշումները, թե՛ ադրբեջանական կողմը։ Դա նշանակում է, որ մենք արդեն ակնկալում ենք դատարանի բանավոր հրապարակային լսումներ մեծ պալատի կազմով։ Թե երբ դատարանը կհրավիրի լսումները, չեմ կարող ասել»,- ասաց Կիրակոսյանը։ Նա հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանության վերաբերյալ գանգատը վերջնականապես ամփոփվել և ներկայացվել է այս տարվա սկզբին՝ հաշվի առնելով, որ Լեռանային Ղարաբաղից բռնի տեղահանման գործընթացը շարունակվում էր մինչև 2023 թվականի վերջ։  «Գանգատն ամփոփը ներկայացրել ենք միայն այս տարի, որովհետև ծավալուն է։  Դրա համար ժամանակային առումով գործը մի փոքր ավելի ուշ է քննվելու»,- ասաց Կիրակոսյանը։ Կիրակոսյանը հիշեցրեց նաև, որ Հայաստանը 2021 թվականին Արդարադատության միջազգային դատարան ներկայացրել է հայցադիմում՝ հիմնվելով Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի վրա։ «Հայցադիմումից բացի, ներկայացրել ենք նաև ժամանակային միջոցների կիրառման մասին հինգ պահանջ, որոնից երեքով Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել Ադրբեջանի նկատմամբ կիրառել կոնկրետ ժամանակային միջոցներ։ Նաև այս դատարանում գործի քննությունն ընթացավ առարկությունների, նախնական առարկությունների փուլով, որը տեղի ունեցավ հրապարակային լսումների տեսքով 2024 թվականի ապրիլին, որի ընթացքում Հայաստանը և Ադրբեջանը միմյանց գործերի շրջանակներում ներկայացրեցին առարկությունները դատարանի իրավազորության, հայցապահանջների ընդունման մասին, որի վերաբերյալ դատարանը կայացրեց որոշում այս տարվա նոյեմբերի 12-ին։ Դատարանն իր կայացրած վճիռներով վերահաստատեց իրավազորությունը հայկական պահանջների մասով, ժամանակային իրավազորության, ընդունելության մասով և մեծամասամբ մերժեց ադրբեջանական պահանջները, որոնք վերաբերվում էին առաջին պատերազմին։ Կարծում եմ՝ բավականին կարևոր վճիռներ են կայացվել նոյեմբերի 12-ին»,- եզրափակեց Կիրակոսյանը։ 
17:22 - 09 դեկտեմբերի, 2024
Այս պահին քայլեր դեռ չկան․ Կիրակոսյանը՝ ՄՔԴ-ում Ադրբեջանի դեմ հայց ներկայացնելու մասին |armenpress.am|

Այս պահին քայլեր դեռ չկան․ Կիրակոսյանը՝ ՄՔԴ-ում Ադրբեջանի դեմ հայց ներկայացնելու մասին |armenpress.am|

armenpress.am: Միջազգային քրեական դատարանում  Ադրբեջանի դեմ հայց ներկայացնելու հարցով այս պահին քայլեր դեռ չկան, բայց որևէ բան չի կարելի բացառել։ Այս մասին հայտարարեց ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։  Անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Հռոմի ստատուտի վավերացումից հետո Հայաստանը հայց չի ներկայացրել Ադրբեջանի դեմ՝ Եղիշե Կիրակոսյանը նախ նշեց, որ Միջազգային քրեական դատարանը միջազգային իրավական մարմին է, որի քննության առարկա են դառնում ֆիզիկական անձանց քրեական պատասխանատվության մասին հարցերը։ Նրա խոսքով ՄՔԴ-ի գործառույթը կարող է իրականացվել երեք ձևով․ դատախազի նախաձեռնությամբ, որը կարող է իր որոշմամբ քրեական վարույթ սկսել, պետությունների կողմից իրավիճակի ներկայացմամբ, ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ։ «Այս պահի դրությամբ քայլեր դեռ չկան, բայց որևէ բան չի կարելի բացառել»,- ասաց Կիրակոսյանը։ Եղիշե Կիրակոսյանը հրաժարվեց մանրամասներ հայտնել այն հարցի վերաբերյալ, թե արդյոք հայկական կողմը նախատեսո՞ւմ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ ներկայացնել հայց Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների գործով։ «Չեմ կարող բարձրաձայնել հարցեր, որոնք կարող են ներքին քննարկումների առարկա լինել»,- ասաց նա։  Կիրակոսյանը նաև հավելեց, որ շատ է կարևորում Հայաստանի՝ Հռոմի կանոնադրությանը միանալը, որովհետև վստահ է, որ ցանկացած իրավական գործընթաց՝ լինի Արդարադատության միջազգային դատարանում, թե Միջազգային քրեական դատարանում, ունեցել և ունենալու է շատ կարևոր անվտանգային նշանակություն։ 
15:13 - 09 դեկտեմբերի, 2024
Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցն ավելի շատ քաղաքական օրակարգում քննարկվող հարց է․ Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|

Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցն ավելի շատ քաղաքական օրակարգում քննարկվող հարց է․ Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցը հիմնականում քննարկվում է քաղաքական օրակարգում, սակայն այս հարցով նաև իրավական պահանջներ են ներկայացվել միջազգային ատյաններում։ Այս մասին հայտարարեց ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանի կողմից գերիների վերադարձի հարցը բարձրացվել է թե՛ Արդարադատության միջազգային դատարանում (ԱՄԴ), թե՛ Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), սակայն այդ ատյանները գտել են, որ հարցը դուրս է իրենց իրավասությունից։ «Ցավոք, գերիների վերադարձի հարցը ավելի շատ քաղաքական օրակարգում քննարկվող հարց է, բայց իրավական դաշտում դրա վերաբերյալ պահանջ ներկայացրել ենք՝ թե՛Արդարդատության միջազգային դատարանում, թե՛ Եվրոպական դատարանում։ Ցավոք, միջազգային դատարանները համարել են, որ այդ հարցը իրենց անմիջական առարկայական իրավասությունից դուրս է»,- ասաց Կիրակոսյանը։ Կիրակոսյանի խոսքով՝ իրավական գործընթացները հիմնականում ուղղված են գերիների նկատմամբ իրավական երաշխիքների ապահովմանը, մինչդեռ նրանց վերադարձի հարցն ավելի շատ լուծվում է քաղաքական հարթակում։
14:44 - 09 դեկտեմբերի, 2024
Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան
 |1lurer.am|

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան |1lurer.am|

1lurer.am: Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ իր հայտարարության վերաբերյալ, որով հերքվել էր Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքի անօրինական բռնազավթումը կամ ԼՂ իշխանությունների վերահսկումը, երկուշաբթի Ադրբեջանի ներկայացուցիչը քննադատություն էր հնչեցրել: Ադրբեջանի ներկայացուցիչը պնդեց, թե Հայաստանն «անտեսում է Հայաստանի կողմից ներխուժման և օկուպացման վերաբերյալ ճնշող արձագանքը»: Ադրբեջանը մեծապես ընդգծում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն վճիռը, որի համաձայն Հայաստանը Եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով ունեցել է իրավազորություն ԼՂ-ի նկատմամբ: Ադրբեջանը անուշադրության է մատնում այն փաստը, որ Դատարանի կողմից իրավազորության որոշումը, Դատարանի նախադեպային պրակտիկայի համաձայն, չի կարող հավասարեցվել միջազգային խախտման համար պետության պատասխանատվության արձանագրման չափանիշին: Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը: Նույնը կարելի է ասել նաև ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի մասին, որոնք վերաբերում են ԼՂ հակամարտությանը, որոնք թյուր ներկայացվեցին Ադրբեջանի ներկայացուցչի և փաստաբանների կողմից: ԱԽ-ը Հայաստանին կոչ է արել շարունակել գործադրել իր ազդեցությունը՝ ապահովելու համար ԼՂ հայերի կողմից նորմերի կատարումը, բայց երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր: Այլ փոխարենը անդրադարձել է ԼՂ-ի տեղի հայկական ուժերին՝ որպես օկուպացնող ուժերի, և կողմերին կոչ արել անմիջապես վերսկսել բանակցությունները հանուն հակամարտության լուծման ՄԽ խաղաղության գործընթացի շրջանակում: Հենց այդպես են վարվել Հայաստանը և ԼՂ իշխանությունները: Ադրբեջանն ի տարբերություն միակողմանիորեն որոշել է, ինչպես նախագահ Ալիևն է ասել, որ պատերազմն անխուսափելի է, և որ ՄԽ-ը մահացած է: Եվ էլի՝ նախագահ Ալիևի խոսքով՝ հենց Ադրբեջանն է սկսել Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, ինչը Ադրբեջանի ներկայացուցիչը երեկ չհանդգնեց հերքել:  Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի փաստաբանին երեկ մեղադրեց այն բանի համար, որ ադրբեջանցիները չեն ունեցել նախկինում զբաղեցված տարածքները վերադառնալու մտադրություն: Ցանկացած պարագայում, ինչպես և ՄԽ համանախագահները, այնպես էլ Հայաստանը միշտ պատրաստակամ է եղել փոխադարձության սկզբունքի վրա ապահովելու փախստականների վերադարձը, և Հայաստանը համաձայն է Ադրբեջանի ներկայացուցչի այն պնդմանը, որ նրանց վերադարձը ցանկացած բանակցության կարևորագույն բաղադրիչ է եղել, բայց հենց Ադրբեջանը հրաժարվեց ՄԽ համանախագահների բանակցային ձևաչափից: Ավելին՝ ՄԽ համանախագահների առաջարկած հիմնական սկզբունքները միայն փախստականների երկուստեք վերադարձին չէին վերաբերում, և ԼՂ-ը շրջապատող տարածքները Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձնելուն: Համանախագահները նաև կոչ են արել միջանկյալ կարգավիճակ ապահովել ԼՂ-ի համար, ինչը կընձեռի անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, միջանցք, որը Հայաստանը կկապի ԼՂ-ի հետ և ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակի որոշումն ապագայում՝ իրավաբանորեն պարտադիր կամարտահայտության միջոցով, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիքներ, այդ թվում՝ նաև խաղաղապահ գործողություն: Նա նշեց, որ համանախագահներն ընդգծել էին ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը: Նման հանգամանքներում է դժվար է տեսնել, թե Ադրբեջանի ներկայացուցիչը ինչպես կարող է սույն Դատարանի առջև պնդել, թե միջազգային համայնքը մերժել է ինքնորոշման մասին հարցը: Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի ներկայացուցչի այն պնդմանը, թե այսպես կոչված օկուպացիայի ընթացքում Հայաստանը Ադրբեջանին, ՄԱԿ-ի գերատեսչություններին և այլ միջազգային կազմակերպությունների թույլ չի տվել հասանելիություն ունենալ, որպեսզի այդ կերպ թույլ չտա Ադրբեջանին իր տարածքների ազատագրումից հետո բողոք ներկայացնել Հայաստանի ռասիստական օկուպացիայի մասին: «Ինչպես Ադրբեջանը գիտի, ո՛չ Հայաստանը, ո՛չ ԼՂ տեղացի ներկայացուցիչները երբեք չեն արգելել ՄԱԿ-ին մուտք գործել ԼՂ: Ադրբեջանի ներկայացուցչի ակնհայտորեն ոչ մի փաստարկ չներկայացրեց հիմնավորելու այս պնդումը: Իրականում հենց Ադրբեջանն էր արգելափակել ՄԱԿ-ի հասանելիությունը, Ադրբեջանն է այսօր շարունակում դա անել: Ադրբեջանն է քանիցս հրաժարվել համագործակցել ԼՂ էթնիկ հայերի, այդ թվում՝ շրջակա միջավայրի պաշտպանության և Սարսանգի ջրամբարի հետ կապված հարցերի վերաբերյալ»: Նա ընթերցեց Հայաստանի ավարտական պնդումները: «ՀՀ-ն ամենայն հարգանքով միջնորդում է սույն Դատարանին՝ ա. բավարարել ՀՀ ներկայացրած նախնական առարկությունը՝ կապված դատարանի իրավազորության ժամկետային շրջանակի հետ, որոշել և հաստատել, որ Դատարանը իրավազորություն չունի Ադրբեջանի այն պահանջների և պնդումների վերաբերյալ, որոնք վերաբերում են այնպիսի իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել նախքան 1996 թվականի սեպտեմբերի 15-ը. այն է՝ կողմերի համար Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ուժի մեջ մտնելը. բ. որպես այլընտրանք ապահովել ՀՀ նախնական առարկությունը՝ կապված պահանջի թույլատրելիության հետ, և որոշմամբ անընդունելի ճանաչել Ադրբեջանի այն պահանջները և պնդումները, որոնք վերաբերում են այնպիսի իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել նախքան 1996 թվականի սեպտեմբերին կոնվենցիայի ուժի մեջ մտնելը և անթույլատրելի և անընդունելի ճանաչել Ադրբեջանի հետփաստարկները. գ. բավարարել ՀՀ ներկայացրած նախնական առարկությունը՝ կապված Դատարանի գործն ըստ էության քննելու իրավազորության շրջանակի հետ, և որոշմամբ հաստատել, որ Դատարանը չունի իրավազորություն քննելու ենթադրյալ բնապահպանական վնասի վերաբերյալ Ադրբեջանի պնդումները և պահանջները. դ. բավարարել նախնական առարկությունը, որը վերաբերում է Դատարանի իրավազորության առարկայական շրջանակին, և որոշմամբ հաստատել, որ Դատարանն իրավազորություն չունի բնապահպանական ենթադրյալ վնասի մասով Ադրբեջանի պահանջների և պնդումների քննության համար»:
21:38 - 24 ապրիլի, 2024
Էթնիկ հայերի դեմ Ադրբեջանի բռնությունները Ռասայական խտրականության վերացման կոմիտեի գործողության շրջանակում են. Կիրակոսյան |1lurer.am|

Էթնիկ հայերի դեմ Ադրբեջանի բռնությունները Ռասայական խտրականության վերացման կոմիտեի գործողության շրջանակում են. Կիրակոսյան |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանը դատավարության ընթացքում չկարողացավ պահպանել նախնական առարկություններ ներկայացնելու փուլի հստակ սահմանված շրջանակները՝ անտեսելով դատական պրակտիկայում հստակ սահմանված իրավական չափանիշները, ինչպես նաև խեղաթյուրելով Հայաստանի փաստական ապացույցները: Այդ մասին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Արդարադատության միջազգային դատարանում լսումների երկրորդ փուլի ժամանակ հայտարարել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Նա հավելել է, որ Ադրբեջանի մարտավարությունը ձախողվեց։ «Հայաստանի բոլոր հավակնություններն ամբողջությամբ տեղավորվում են Ռասայական խտրականության վերացման կոմիտեի գործողության շրջանակում։ Էթնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ռասիստական բռնությունները, կամայական ձերբակալություններն ու բռնի անհետացումները, անշուշտ, կարող են տեղավորվել կոմիտեի ազդեցության շրջանակում: Ինչպես տեսաք այս շաբաթ, այդ սարսափելի գործողությունները հակասում են Ռասայական խտրականության վերացման կոմիտեի բոլոր անդամ պետությունների հանձնառությանը՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ռասայական խտրականությունը հնարավորինս շուտ վերացնելու համար՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով, ինչպես նաև կանխելու և պայքարելու ռասիստական գործողությունների և պրակտիկայի դեմ՝ ռասաների միջև փոխըմբռնումը խթանելու և բարենպաստ միջավայր ստեղծելու համար»,- նշել է Կիրակոսյանը: Նրա խոսքով՝ դատարանի տրամադրության տակ կան բոլոր անհրաժեշտ տարրերը, որպեսզի հեշտությամբ մերժի Ադրբեջանի առարկությունները։ «Հայաստանը հուսով է, որ շարունակելու է իր աշխատանքը դատավարության ընթացքում ըստ էության պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ և վերահաստատում է իր հանձնառությունը այդ վեճը խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի թե՛ տառին, և թե՛ ոգուն համապատասխան կարգավորելու հարցում»- նշել է ՀՀ ներկայացուցիչը: Նա ընթերցել է Հայաստանի վերջնական փաստարկները: «Հայաստանի Հանրապետությունը հարգանքով խնդրում է դատարանին: Ա. Մերժել Ադրբեջանի առաջ քաշած առաջին նախնական առարկությունը, Բ. Մերժել Ադրբեջանի առաջ քաշած երկրորդ նախնական առարկությունը, կամ, որպես այլընտրանք, ընդունել որոշում առ այն, որ Ադրբեջանի երկրորդ նախնական առարկությունը բացառապես նախնական բնույթ չի կրում»,- նշել է Կիրակոսյանը:
15:38 - 19 ապրիլի, 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան
 |armenpress.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|

armenpress.am: Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ցինիկ ու անլուրջ է որակել ադրբեջանական կողմի քայլերը, որը փորձում է Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ընթացքում հավասարության նշան դնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Արդարադատության միջազգային դատարանում լսումների ընթացքում ունեցած ելույթում Եղիշե Կիրակոսյանը հիշեցրեց, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ է հարուցել Ադրբեջանի դեմ, քանի որ այդ պետության կողմից ռասսայական խտրականության աղաղակող քաղաքականություն է իրականացվում ազգությամբ հայերի նկատմամբ։ «Ադրբեջանի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին։ Պետական լրատվամիջոցները ատելության խոսք են տարածում, պետական պաշտոնյաները կոչ են անում իսպառ վերացնել հայերին։ Դա պետության կողմից թույլատրված համատարած ռասիզմ է»,- ընդգծեց Կիրակոսյանը։ Նա ընդգծեց, որ ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունն իր գագաթնակետին է հասել, երբ Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ, որի  հայտարարված նպատակն էր վերացնել և վտարել հայերին իրենց հայրենիքից։ Եղիշե Կիրակոսյանը մեջբերում կատարեց նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ հետագայում ասված խոսքերից, որտեղ վերջինս նշել էր, որ թշնամու (հայերի) նկատմամբ ատելությունն է ադրբեջանցիներին առաջ շարժում։ «44 օր շարունակ ադրբեջանցի զինվորները սպանում, խոշտանգում էին էթնիկ հայերին և հպարտորեն նկարահանվում էին իրենց զոհերի առաջ․․․»,- դատարանին հիշեցրեց Կիրակոսյանը՝ հավելելով, որ այս բռնությունը և ահաբեկումն Ադրբեջանի կողմից օգտագործվեց ԼՂ-ի հայերին էթնիկ զտման ենթարկելու և  առնվազն 30 հազար հայերի իրենց հայրենիքից վտարելու համար։ ՀՀ ներկայացուցիչը պարզաբանեց, որ այս ամենից հետո Հայաստանը պատասխան պահանջեց սույն կոնվենցիայի ներքո և դիմեց դատարանին, որպեսզի վերջինս հրատապ պաշտպանի այն խոցելի էթնիկ հայերին, որոնք դեռևս չէին սպանվել և չէին վտարվել իրենց հայրենիքից։ Միևնույն ժամանակ, նա հավելեց․ «Նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանը չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը, որի շրջանակում էթնիկ զտում իրականացվեց»։ Եղիշե Կիրակոսյանը հայտարարեց, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակում նախաձեռնեց՝ հարյուր հազարավոր հայերի ստիպելով հեռանալ իրենց հայրենիքից։ Նա հիշեցրեց, որ մինչ այդ Ադրբեջանն արգելափակել էր Լաչինի միջանցքը, շրջափակել էր Լեռնային Ղարաբաղը՝ զրկելով ԼՂ-ի բնակչությանը կենսական անհրաժեշտության մատակարարումներից։ Կիրակոսյանը հիշեցրեց նաև, որ Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանից պահանջել էր բացել Լաչինի միջանցքը, բայց Ադրբեջանն այդպես էլ չկատարեց դատարանի որոշումը։ «Ադրբեջանը ոչինչ չի արել, որ այս իրադարձություններից հետո ցանկացողները կարողանան ապահով իրենց հայրեինք վերադառնալ»,- նշեց Կիրակոսյանը՝ խոսելով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի վերադարձի հնարավորության մասին։ Նա դատարանին հիշեցրեց, որ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը՝ ընդգծելով, որ այս բոլոր հանգամանքներն են պատճառ հանդիսացել, որպեսզի Հայաստանը դիմի դատարան։ Անդրադառնալով Ադրբեջանի ներկայացուցչի կողմից նախօրեին արված հայտարարություններին՝ որոնցով վերջինս փորձել էր հավասարության նշան դնել Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ Կիրակոսյանը դա անընդունելի համարեց՝ հայտարարելով, որ այդ փորձերը անլուրջ են և ցինիկ։ Նա նաև հավելեց, որ Ադրբեջանի համար դժվար է ապացույցներ ներկայացնել դատարանին, քանի որ դրանք ուղղակի գոյություն չունեն՝ անվանելով դրանք հավասարություն դնելու հուսահատ փորձ Ադրբեջանի կողմից։
16:51 - 16 ապրիլի, 2024
Ապրիլին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ կանցկացվեն ՄԱԿ–ի դատարանում. Կիրակոսյան
 |armeniasputnik.am|

Ապրիլին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ կանցկացվեն ՄԱԿ–ի դատարանում. Կիրակոսյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: v class="article__block" data-type="text">  2024 թվականի ապրիլի 15–26–ը ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանում կանցկացվեն լսումներ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։   Միաժամանակ Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է աշխատանքները Եվրոպական դատարանում և Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացրած պահանջների վերաբերյալ գործողությունների առումով։ Նշենք, որ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցերից միայն այն դեպքում, եթե Ադրբեջանն էլ հրաժարվի։   Կիրակոսյանն ընդգծեց, որ ՀՀ քաղաքական ղեկավարներն իրենց հետ չեն քննարկել Ադրբեջանի հետ փոխադարձաբար գանգատներից հրաժարվելու հարցը։   «Մենք շարունակում ենք զբաղվել այդ իրավական գործընթացներով, դրանք հիմնավոր են և պետք է շարունակվեն։ ՀՀ տեսանկյունից էլ այդ պահանջները, որ դրված են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում և Եվրոպական դատարանում, տասնյակ հազարավոր մարդկանց իրավունքների խախտման, ոտնահարման մասին են, և նրանց իրավունքների պաշտպանության նպատակով էլ այդ իրավական գործընթացները նախաձեռնվել են»,–ասաց նա։   Հայաստանն Ադրբեջանի դեմ 4 միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան, ևս մեկ գանգատ էլ քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում:     Իսկ ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացված գանգատը վերաբերում է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերահսկման մասին կոնվենցիային, որի շրջանակում ՀՀ–ն ներկայացրել է մի շարք հայցապահանջներ։ Դրանք վերաբերում են տասնամյակներ շարունակ Ադրբեջանի կողմից ատելություն քարոզող քաղաքականության իրականացմանը։   Ըստ Կիրակոսյանի` երկրների միջև իրավական գործընթացները հանդիսանում են վեճերի կարգավորման խաղաղ միջոց, և դա բացարձակ չի բացառում քաղաքական պրոցեսների` այդ թվում խաղաղության բանակցությունների անցկացումը։
22:21 - 27 փետրվարի, 2024
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է ԱՄՆ

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է ԱՄՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է ԱՄՆ: «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2023 թվականի դեկտեմբերի 7-8-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)՝ ՄԱԿ-ի գլխամասում կայանալիք «The Universality of the International Criminal Court: On the importance of ratifying the Rome Statute and the Agreement on the Privileges and Immunities of the ICC» խորագրով կլոր սեղան քննարկմանը մասնակցելու նպատակով»,-մասնավորապես նշված է որոշման մեջ։ Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը՝ պատճառաբանելով, որ այդ դեպքում Երևանը կարող է դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը (այդ թվում՝ 2021-22 թթ. ՀՀ տարածք ներխուժումների ընթացքում)։
10:00 - 06 դեկտեմբերի, 2023
Բաքվում հայերի դատավարություններն ապօրինի են և բեմականացված. Եղիշե Կիրակոսյան |tert.am|

Բաքվում հայերի դատավարություններն ապօրինի են և բեմականացված. Եղիշե Կիրակոսյան |tert.am|

tert.am: Բաքվում հայերի դատավարություններն ապօրինի են և բեմականացված։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին այսօր ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ «Միայն Վագիֆ Խաչատրյանի չէ, այլ նաև մեր մյուս գերեվարվածների` հատկապես նկատի ունեմ 2021 թ. իրականացված դատավարությունների մասով, ասել ենք, որ դրանք ապօրինի դատավարություններ են և բեմականացված»,-ընդգծեց նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Լաչինի միջանցքում ադրբեջանցի զինվորականների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը հայտարարել է, որ չի ընդունում Բաքվում իրեն առաջադրված մեղադրանքները: Այդ առնչությամբ, ըստ Եղիշե Կիրակոսյանի` հայկական կողմն ունի «համար 2 միջպետական գանգատը», որը վերաբերում է հենց դատավարության ընթացքում մեր հայրենակիցների նկատմամբ հիմնական արդարադատությանը վերաբերող իրավունքների կոպտագույն խախտումներին կամ, այսպես կոչված, արդարադատության մերժման կոնցեպտին։ «Ցավոք, ՄԻԵԴ մեխանիզմները մեզ շատ ավելին չեն տալիս, որ ավելի ներգրավվենք` չնայած արել ենք փորձ` ներկայացնելու ազատ արձակման խնդրանք, սակայն այս ուղղությամբ պետք է հնարավորինս շարունակենք աշխատանքները, նաև մտածենք այլ հնարավոր միջոցների մասին կամ այլ հնարավոր քայլերի մասին` մեր հայրենակիցների իրավունքներն ավելի արդյունավետ պաշտպանություն ապահովելու համար»,– ընդգծեց Եղիշե Կիրակոսյանը։ Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին Բաքվի բանտերում շարունակում են կալանավորված մնալ ԼՂ ղեկավարությունից ութ անդամ և բազմաթիվ զինծառայողներ, որոնց թիվը Կիրակոսյանը դժվարացավ ասել։
10:40 - 26 հոկտեմբերի, 2023