news.am: Ազգային ժողովի հերթական քառօրյայի օրակարգում է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ բյուջեի նախագծով առաջին անգամ գումար պետք է հատկացվի արտաքին հետախուզական ծառայությանը, սակայն պատգամավորները որևէ կերպ հնարավորություն չեն ունեցել ստանալ այդ բյուջեի նախագծի բացվածքը, քանի որ արտաքին հետախուզական ծառայության ներկայացուցիչ Ազգային ժողով չի եկել, առնվազն պաշտպանության հանձնաժողով չի ներկայացել։
«Բյուջեի Արտաքին հետախուզական ծառայության հատվածի վերաբերյալ որեւէ մեկը չի ներկայացել ԱԺ, պարզաբանումներ չի տվել, ի վերջո, ինչպես է լուծվելու այդ հարցը: Բազմամիլիարդանոց բյուջե պետք է հատկացվի, բայց պատգամավորները որեւէ կերպ հնարավորություն չեն ունեցել այդ բյուջեի բացվածքը ստանալ»,-ասաց նա:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց ընդմիջման ժամանակ քննարկել, թե ինչպես կարող են լուծել, գտնել ոսկե միջինը։
Հիշեցնենք, որ արտաքին հետախուզական ծառայության պետ է նշանակվել նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։
comment.count (0)