Ժամանակավորապես կդադարեցվի Ամիրյան փողոցից մինչև «Փակ շուկայի» հատվածի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 25-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 26-ի ժամը 06։00-ը, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյան փողոցից մինչև «Փակ շուկայի» հատվածի երթևեկությունը:

«Ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև