aysor.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հաստատում է՝ Վերին Լարսում խնդիր կա։
«Խնդիրը կա, այո, կան նույն բեռներով բեռնված բեռնատարներ, որոնց մի մասն անցնում է, մի մասը` չէ։ Գործընկերները որոշակի բեռի ուսումնասիրություն են կատարում և որոշակի խնդիրներ են տեսնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սանոսյանը։
Հարցին՝ արդյո՞ք խնդիրը քաղաքական դրդապատճառ ունի՝ նախարարն արձագանքեց. «Սահմանի վրա տեսչական մարմինը ապրանքների հետ կապված որոշակի մասնագիտական խնդիրներ է տեսել, մեր համապատասխան մարմիններն էլ աշխատում են այդ գործընկերների և տնտեսվարողների հետ»։
comment.count (0)