news.am: Ես չեմ գտնում, որ պատերազմը կանգնեցնում է պարտություն կրող կողմը. հաղթողը թելադրում է իր կանոնները, այդ պարագայում կանգնում է, հակառակ դեպքում չի կանգնում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով հարցին, թե կա՞ր հնարավորություն կանգնեցնելու 44-օրյա պատերազմը:
Հարցին՝ Արցախը ով հանձնեց Ադրբեջանին, նա պատասխանեց. «Մենք բոլորս միասին: Բոլորս միասին 20 տարի էդ Արցախը խեղել եք, չեք թողել մի բան արվի՝ իշխանության հետ միասին: Բոլորս միասին՝ Արցախի, Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանն էլ»:
Նա վստահեցրեց, որ մեղադրում է ՀՀ իշխանությանը Արցախը հանձնելու մեջ. «Բա հո ձեզ չեմ մեղադրելու»:
Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե Արցախի դատախազությունը այն ժամանակ հարցաքննել է իրեն, եւ այդ մասին ասել է Գուրգեն ներսիսյանը, Սամվել Բաբայանն ասաց. «Ինձ ոչ մեկը չի հարցաքննել, Գուրգեն ներսիսյանին դիմեք, թող հրապարակի այդ հարցաքննությունը»:
comment.count (0)