ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը չընտրվեց նույն հանձնաժողովի անդամի պաշտոնում

ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը չընտրվեց նույն հանձնաժողովի անդամի պաշտոնում, քանի որ նրա քվեարկությանը ոչ մի պատգամավոր չէր մասնակցել․ ՔՊ-ն նախօրոք հայտնել էր, որ իրենք չեն մասնակցի քվեարկությանը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու էր նաև Նարինե Ավետիսյանը։ Այժմ ԱԺ-ում մեկնարկում է նրա անդամության համար քվեարկությունը։ ՔՊ-ն նորից հայտարարեց, որ չեն մասնակցի քվեարկությանը, քանի որ Ավետիսյանը հրաժարվել է եզրափակիչ ելույթից, որը պատգամավորներին կողմնորոշվելու հնարավորություն կտար։ Նարինե Ավետիսյանն ավելի վաղ ԱԺ-ում պատասխանել էր պատգամավորների հարցերին։

Երկու թեկնածուներն էլ ինքնաառաջադրվել էին ԿԿՀ անդամի պաշտոնում։

Ավելի վաղ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մեղադրում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու, հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի նկատմամբ կանխամտածված ու հատուկ վերաբերմունք ցուցաբերելու մեջ։

Այսօր Հայկուհի Հարությունյանը Ազգային ժողովում եզրափակիչ ելույթ էր ունեցել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև