6,9 մլն դրամ տուգանք՝ ոչնչացման ենթակա հավի սառեցված կրծքամսի փոխարեն այլ ապրանք ոչնչացնելու փորձի համար
12:18 - 22 դեկտեմբերի, 2023

6,9 մլն դրամ տուգանք՝ ոչնչացման ենթակա հավի սառեցված կրծքամսի փոխարեն այլ ապրանք ոչնչացնելու փորձի համար

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Ներքին անվտանգության վարչության աշխատակիցներն այցելել են Հայաստանում մսամթերքի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից «ոչնչացում մաքսային ընթացակարգով» հայտարարագրված 25,5 տոննա  քաշով հավի սառեցված կրծքամսի ոչնչացման համար նախատեսված տարածք և ներկա գտնվել ոչնչացման գործընթացին։

«Քանի որ ներմուծված հավի կրծքամսի խմբաքանակը համապատասխան մարմնի կողմից իրացման համար չի ստացել թույլտվություն, տվյալ խմբաքանակը ըստ մաքսային ընթացակարգի հայտարարգրվել է ոչնչացման ենթակա: Իրականում, սակայն, պարզվել է, որ ոչնչացման ենթակա մսամթերքի մի մասը տվյալ ընկերությունը փոխարինել է այլ կենդանիների ոսկորներով, դատարկ տուփերով, ավելին՝ պարզվել է նաև, որ ապրանքի  քաշը ևս չի համապատասխանել հայտարարագրում նշված քաշին։ Հետագա հսկողության արդյունքում էլ պարզ է դարձել, որ 25 տոննա 500 կգ քաշով հավի կրծքամսից 15 տոննա 840 կգ  քաշով ոչնչացման ենթակա կրծքամիսն, առհասարակ, առկա չի եղել: Այս ամենը հաշվի առնելով` ՊԵԿ ՆԱՎ աշխատակիցների կողմից տեղում կանխվել է ոչնչացման գործընթացը:

Փաստի առթիվ ՊԵԿ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության աշխատակիցները կազմել են արձանագրություն: Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 308-րդ և 316-րդ հոդվածների հատկանիշներով թույլ տված խախտումների համար ընկերությունը տուգանվել է ավելի քան 6,900,000 դրամով»,- նշված է հաղորդագրության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել