Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
09:48 - 22 հունվարի, 2024

Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Տավուշի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ 

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։ 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել