«ՀՌՀ-ն 64 վարույթ է հարուցել, բացի մեզանից, վիճակը ոչ ոքի չի հետաքրքրում»․ Տիգրան Հակոբյանը դժգոհեց
 |aravot.am|
12:53 - 30 հունվարի, 2024

«ՀՌՀ-ն 64 վարույթ է հարուցել, բացի մեզանից, վիճակը ոչ ոքի չի հետաքրքրում»․ Տիգրան Հակոբյանը դժգոհեց |aravot.am|

aravot.am: «2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մեր վերահսկողության տակ են եղել 28 հեռուստաընկերություններ։ Դրանք եւ մայրաքաղաքային ծածկույթի հեռուստաընկերություններն են, եւ մարզային, եւ ռուսական երեք հեռուստաալիքը։ Մենք անցյալ տարի արդեն բոլոր 10 մարզերում ունեինք սեփական հեռուստաընկերություններ։ 2019 թվականին մեզ մոտ գործում էր 6 մարզային հեռուստաընկերություն, հիմա գործում են 10-ը»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ տարածքում գործում է 35 ռադիոկայան։ Եթե մինչեւ 2020 թվականը մարզային ռադիոկայաններ էին գործում միայն Գյումրիում ու Վանաձորում, այսօր գրեթե բոլոր մարզերում դրանք կան։ «Շատ կարեւորում ենք, որ հատկապես սահմանամերձ մարզերում, օրինակ, Տավուշում ու Սյունիքում արդեն գործում են տեղական ռադիոընկերություններ»,- ասաց նա։

Ըստ Տիգրան Հակոբյանի՝ մշտադիտարկման արդյունքում 2023 թվականին հարուցվել է 64 վարչական վարույթ, որից 57-ը հանձնաժողովի նախաձեռնությամբ։

«Ասեմ, որ ամբողջ աշխարհում հակառակ պատկերն է, վարույթների մեծ մասը հարուցվում է հանրության, քաղաքական ուժերի, ֆիզիկական անձանց բողոքների հիման վրա։ Մեզ մոտ, ցավոք, բացի մեզանից, վիճակը ոչ ոքի չի հետաքրքրում։ Եվ թերությունների մասին միայն ահազանգում են կամ մամուլում, կամ սոցիալական ցանցերում՝ չդիմելով կարգավորող մարմին։ 2023 թվականին հարուցվել է 64 վարչական վարույթ, իսկ 2013-2018 թվականներին, այսինքն՝ վեց տարվա ընթացքում հարուցվել էր ընդամենը 13 վարույթ։ Համեմատության համար նշեմ, որ 2019-2023 թվականներին հարուցվել է 232 վարույթ։ Եվ այստեղ է, որ շատ ժամանակ մեզ մեղադրում են, որ շատ կոշտ ենք մոտենում հեռուստաընկերությունների գործունեությանը։ Այնինչ, այդպես չէ, որովհետեւ վարչական վարույթներ բացվում են տասնյակ ուղղություններով, օրինակ, Գովազդի մասին, Լեզվի մասին օրենքները խախտելու համար, շատ են հարուցվում հեղինակային եւ հարակից իրավունքները խախտելու դեպքերով։ Եթե մենք կողքից հանում ենք տեղեկատվական աղմուկը, ապա հեռուստա եւ ռադիո ընկերությունները համերաշխ են մեր որոշումների հետ»,- ասաց Տիգրան Հակոբյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել