Վահան Ավագյանը հայտնում է, որ «Հանրային ձայնը» (ինքը և Վահե Եսայանը) նիստին ներկա է օրակարգում առկա այլ նախագծերի համար․ մասնավորապես՝ իրենց ներկայացրած նախագծի՝ կարմիր գծերը կիրակի օրերը անվճար դարձնելու, և բնակարանաշինության հետ կապված նախագծի։
«Բոլորս, ովքեր աշխատում ենք, ի տարբերություն շոու սարքողների կամ սադրիչների, մենք չենք բոյկոտում»,- ասաց նա։
Ավագյանը նշեց նաև, որ իրենք կողմ են քվեարկելու Նարինե Հայրապետյանին, Հայկ Մարությանին, Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու նախագծերին, դեմ՝ Զարուհի Փոստանջյանին և Գևորգ Ստեփանյանին մանդատից զրկելու նախագծերին։
comment.count (0)