Գիտարբուքի հաջորդ հյուրը Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Արմեն Թումասյանն է։
Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, Ցեռնի մեծ հադրոնային կոլայդերի, CMS գիտափորձի մասին։ Հանդիպում ենք փետրվարի 12-ին՝ ժամը 20:00-ին, «Էպոս» ակումբում. սպասվող Գիտարբուքը «Մեծ արագացուցիչներ՝ փոքր մասշտաբներն ուսումնասիրելու համար» թեմայով է։
Արմեն Թումասյանը կխոսի հետևյալ թեմաներով՝
- տարրական մասնիկներ և հիմնարար փոխազդեցություններ,
- ժամանակակից տեսությունը և դրա փորձարարական հաստատումը,
- ապագայի արագացուցիչներ և գիտափորձեր։
comment.count (0)