ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Թադևոսյանին սնանկության դատարանի դատավոր նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի փետրվարի 14-ի ԲԴԽ-13-Ո-27 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Սամվել Թադևոսյանին նշանակել սնանկության դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով` Ժաննա Ասատրյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի փետրվարի 19-ի ԲԴԽ-14-Ո-29 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ժաննա Ասատրյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:
comment.count (0)