Ռուսաստանը Ալեն Սիմոնյանի խոսքերը՝ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին, «անբարյացակամ պահվածքի ևս մեկ օրինակ» է համարում։
Այս մասին ասել է Զախարովան՝ նշելով․ «Այնքան էլ պարզ չէ, թե որքանով է Ազգային ժողովի նախագահը պատասխանատու իր բարձրացրած թեմաների համար»:
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանություններից այս առնչությամբ ոչ մի հարցում չեն ստացել։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը ասել էր․ «Ես նման քննարկման մասնակից չեմ եղել, բայց կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ իրենք այդտեղից դուրս գան։ Դա իմ անձնական կարծիքն է։ Մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք, իսկ ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն։ Ապացուցվեց մի քանի անգամ որ չպաշտպանեցին։ Եկան ԼՂ ի՞նչ արեցին, հայ ժողովրդին դուրս ուղեկցեցի՞ն, է՞դ են պաշտպանել։ Մի օր էլ «Զվարթնոցից» ինձ ու ձեզ ուղեկցե՞ն դուրս»։
comment.count (0)