Մոսկովյան ահաբեկչության զոհերի թիվը հասել է 144-ի |azatutyun.am|
18:56 - 30 մարտի, 2024

Մոսկովյան ահաբեկչության զոհերի թիվը հասել է 144-ի |azatutyun.am|

azatutyun.am: Մարտի 22-ին մոսկովյան Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը հասել է 114-ի, վիրավորներինը՝ 551-ի, հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ նշելով, որ զոհերից հինգը անչափահասներ են։

Մի քանի տասնյակ մարդ անհետ կորած է համարվում։ Baza տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ նրանց թիվը այս պահին հասնում է 95-ի։

Այսօր ահաբեկչական գործողության վայր են ժամանել Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։

Crocus City Hall-ի հարձակման զոհերին հարգանքի տուրք է մատուցել նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։

Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել