Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 2-ին գումարել է հերթական նիստ՝ թիվ 25 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր տեղը լրացնելու օրակարգով։
Թափուր տեղի համար ԿԸՀ է դիմել երկու քաղաքացի՝ Արսեն Նորիկի Միկոյանը և Արարատ Վանիկի Չերքեզյանը։
Մինչ նիստը հանձնաժողովը երկու թեկնածուի հետ էլ հանդիպել է։
Նախապատվության քվեակարգով Արարատ Վանիկի Չերքեզյանը նշանակվել է թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ:
comment.count (0)