ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ներառյալ հանձնաժողովի նախագահ: ԿԸՀ նախագահ՝ Տիգրան Մուկուչյան։ ԿԸՀ նախագահի տեղակալ՝ Լաուրա Գալստյան։ ԿԸՀ քարտուղար՝ Արմեն Սմբատյան։ ԿԸՀ անդամներ՝ Գեորգի Մարտիրոսյան, Սիլվա Մարկոսյան, Նունե Հովհաննիսյան, Սեյրան Շահսուվարյան։

ԿԸՀ-ն հաստատել է Եվրաքվեի օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքի վավերականությունը

ԿԸՀ-ն հաստատել է Եվրաքվեի օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքի վավերականությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ի նիստում հաստատել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած՝ օրենսդրությամբ պահանջվող քանակի ստորագրությունների վավերականությունը։ ԿԸՀ-ից նշում են, որ օգտագործվել են տեխնիկածրագրային միջոցներ, իրականացվել է ստորագրությունների վավերականության ստուգում, այդ թվում՝ ստորագրած ձևաթերթիկների տվյալները համադրելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տիրապետման ներքո գտնվող հասանելի տեղեկությունների հետ։ Գործընթացին հետևել են նախաձեռնության ներկայացուցիչները։ Վավեր ստորագրությունները կազմել է 52351։ «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ նվազագույնը 50 հազար վավեր ստորագրություն է պահանջվում, որպեսզի նախաձեռնող խումբը հնարավորություն ունենա օրենքի նախագիծ ներկայացնելու խորհրդարանին։
17:26 - 10 դեկտեմբերի, 2024
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր պատգամավորը՝ Ալեքսանդր Ավետիսյանը, երդվեց
 |1lurer.am|

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր պատգամավորը՝ Ալեքսանդր Ավետիսյանը, երդվեց |1lurer.am|

1lurer.am: ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 22 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական մասի հաջորդ թեկնածու Ալեքսանդր Ավետիսյանին: Նոր պատգամավորը, համաձայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, երդվեց. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանությանն ու շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու մարդկային արժեքների պահպանման համար»: Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 29-ին ստացել էր ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։
10:31 - 03 դեկտեմբերի, 2024
ԿԸՀ-ն սկսել է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախաձեռնության լրացված ձևաթղթերի ստուգումը

ԿԸՀ-ն սկսել է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախաձեռնության լրացված ձևաթղթերի ստուգումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 19-ին սկսել է («Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին») քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների ստուգման գործընթացը։ ԿԸՀ հաղորդագրության համաձայն՝ գործընթացին ներկա է եղել նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։ Ստորագրությունների ստուգման գործընթացը լիազոր ներկայացուցչին մանրամասնել են ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ ՏՏ վարչության պետ Ելենա Այվազյանը։ «ԿԸՀ ապրիլի 9-ի N 10-Ն որոշման համաձայն, հավաքված ստորագրությունը համարվում է վավեր, եթե ձևաթերթիկում պահանջվող տվյալներն ամբողջական են և լրացված պատշաճ ձևով։ Եթե քաղաքացու տվյալները կրկնվում են, ապա հաշվվում է տվյալ քաղաքացու միայն մեկ ստորագրությունը։ ԿԸՀ-ն իրականացնում է ստորագրությունների վավերականության հաստատում՝ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումը և ստորագրված ձևաթերթիկները ստանալուց հետո մեկամսյա ժամկետում։ Նոյեմբերի 7-ին, քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները ստորագրությունների լրացված ձևաթղթերի 4 տուփ էին ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
17:28 - 19 նոյեմբերի, 2024
Եվրաքվեի 60 000 ստորագրություն փոխանցվել է ԿԸՀ-ին. ստուգումներից հետո օրինագիծը կփոխանցվի ԱԺ քննարկմանը
 |aysor.am|

Եվրաքվեի 60 000 ստորագրություն փոխանցվել է ԿԸՀ-ին. ստուգումներից հետո օրինագիծը կփոխանցվի ԱԺ քննարկմանը |aysor.am|

aysor.am: Արտախորհրդարանական 4 ուժերի կողմից նախաձեռնված՝ Եվրաքվեի 60 000 ստորագրություն այսօր փոխանցվել է ԿԸՀ-ին։ ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը ասաց, որ ԿԸՀ–ն ստորագրած քաղաքացիների տվյալները համադրելուց և նիստով հաստատելուց հետո օրինագիծը կփոխանցի ԱԺ քննարկմանը։ Ղուկասյանի խոսքով՝ ԿԸՀ-ն մինչև նոյմբերի 14-ը ժամկետ ունի, որի ընթացքում քաղաքացիները կարող են դեռևս օնլայն միանալ ստորագրահավաքին։ Անուհետև մեկ ամիս ժամկետում կստուգվի ստորագրությունների վավերականությունը՝ հավաստիանալու, որ քաղաքացին ուներ ստորագրահավաքին միանալու իրավունք։ Այս ամենից հետո ԿԸՀ-ն կկայացնի ստորագրությունների վավերականացումը հաստատելու վերաբերյալ որոշում։ Որոշումը ստանալուց հետո նախաձեռնող խումբը Հանրաքավեի մասին օրենքով սահմանված կարգով կշարունակի իր գործունեույթունը և արդեն նախագիծը կներկայացվի ԱԺ։ Հիշեցնենք, որ արտախորհրդարանական 4 ուժ` «Հանուն հանրապետության» կուսակցությունը, «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», «Հանրապետություն» կուսակցությունը, «Ազատ քաղաքացի» ՀԿ–ն, որոնք միավորվել են «ժողովրդավարական ուժերի հարթակում», ավելի վաղ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելու վերաբերյալ լսումներ են նախաձեռնել ԱԺ-ում։
12:35 - 07 նոյեմբերի, 2024
Գյումրիի քաղաքապետն ու ավագանու 14 անդամներ ներկայացրել են մանդատներից հրաժարվելու արձանագրություն

Գյումրիի քաղաքապետն ու ավագանու 14 անդամներ ներկայացրել են մանդատներից հրաժարվելու արձանագրություն

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (ԸԸՀ) այսօր ստացել է ավագանու 14 անդամի, այդ թվում՝ համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի պարտականությունների վաղաժամ դադարեցման արձանագրություններ: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ «Ի պատասխան թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ուղղված ձեր բազմաթիվ հեռախոսազանգերի, տեղեկացնում ենք, որ Գյումրին ընդգրկող թիվ 31 ԸԸՀ-ն այսօր ստացել է ավագանու 14 անդամի, այդ թվում՝ համայնքի ղեկավարի, պարտականությունների վաղաժամ դադարեցման արձանագրություններ: Թափուր մանդատների հարցին թիվ 31 ԸԸՀ-ն կանդրադառնա նոյեմբերի 1-ին 18:00-ին հրավիրված նիստին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետի մամուլի խոսնակը ավելի վաղ հաստատել էր, որ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել՝ նշելով, որ հայտարարություն կտարածեն, իսկ Ընտրատարածքային հանձնաժողով մանդատները վայր դնելու արձանագրություն դեռ չեն ներկայացրել։ Հիշեցնենք, որ Գյումրիում իշխող ուժի՝ «Բալասանյան» դաշինքի 5 անդամներ ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել։ Դաշինքի ընտրական ցուցակում մնացել է մեկ անձ, որը չունի ավագանու մանդատ և ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել, քանի որ երկրում չէ։ «Քաղաքացիական պայմանագրից», որը Գյումրիում ընդդիմություն է, հայտնել էին՝ Գյումրիում պատրաստ են գնալ նոր ընտրությունների․ «Եթե նման բան տեղի ունենա, այսինքն՝ էնտեղի գոյություն ունեցող ավագանիները որոշում կայացնեն մանդատները դնեն, կամ մարդ չկարողանան ընտրել իրենց բանից [քաղաքապետ՝ ավագանու կազմից. - խմբ.], ամենայն հավանականությամբ ընտրություններ տեղի կունենան», - ասել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: 
17:26 - 28 հոկտեմբերի, 2024
Ֆերիկ համայնքի ընտրություններում ինքնառաջադրվել է 2 թեկնածու

Ֆերիկ համայնքի ընտրություններում ինքնառաջադրվել է 2 թեկնածու

2024 թվականի հոկտեմբերի 20-ին Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին ինքնառաջադրվել է երկու թեկնածու՝ Ռուստամ Քյամիլի Հասանյանը և Թեմուր Թոռունի Քյալաշյանը։ Երկու թեկնածուներն էլ անկուսակցական են։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ «Գրանցումն իրականացվելու է սեպտեմբերի 20-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ մինչև ժամը 18:00-ն: ԿԸՀ-ն սեպտեմբերի 20-ի նիստում սահմանել է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև։ Ֆերիկ համայնքի ընտրությունների համար կազմավորվել է մեկ տեղամաս, «ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով բաշխումը կատարվել է հետևյալ համամասնությամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ մեկ նախագահ, «Հայաստան» դաշինք՝ մեկ քարտուղար»,-ասված է հաղորդագրության մեջ։  
11:16 - 23 սեպտեմբերի, 2024
ԿԸՀ-ն Երևանի ավագանու անդամի մանդատներ տրամադրելու որոշում է կայացրել

ԿԸՀ-ն Երևանի ավագանու անդամի մանդատներ տրամադրելու որոշում է կայացրել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում քննարկվել են Երևանի քաղաքապետի՝ սեպտեմբերի 10-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունները։  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։  Երևանի ավագանու անդամ Անուշ Մարզպետունու Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են, մանդատը տրամադրվել է Երևանի ավագանու «Հանրային Ձայն» կուսակցության ընտրական ցուցակի  հաջորդ կին թեկնածու Լուսինե Գուրգենի Բուղայանին։  Երևանի ավագանու անդամ Անույշ Ռուբիկի Խուդավերդյանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու հիմքով մանդատ է տրամադրվել Երևանի ավագանու «Հանրային Ձայն» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ կին թեկնածու Դիաննա Արսենի Ալեքյանին։ Երևանի ավագանու անդամ Գրիգոր Աշոտի Երիցյանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու հիմքով մանդատ է տրամադրվել Երևանի ավագանու «Ազգային Առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Վահագն Ալբերտի Իսոյանին։  Երևանի ավագանին արտահերթ նիստում որոշում էր կայացրել ավագանու անդամի  մանդատներից վաղաժամ զրկել Գրիգորի Երիցյանին, Անույշ Խուդավերդյանին և Անուշ Գինոսյանին։ Պատճառը ավագանու նիստերի մեծ մասից նրանց բացակայություններն են։ 
16:55 - 11 սեպտեմբերի, 2024
ԿԸՀ-ն ստացել է «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու որոշումը

ԿԸՀ-ն ստացել է «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու որոշումը

Այսօր՝ 2024թ. սեպտեմբերի 5-ին, 51 քաղաքացիների կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ որոշումը․ տեղեկացնում են ԿԸՀ-ից։ Նախաձեռնության ներկայացուցիչներին ընդունել է ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։ Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ է նշանակվել Արտակ Հայկազի Զեյնալյանը։ «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգի համաձայն, նախաձեռնող խումբը գրանցման համար ներկայացրել է. նախաձեռնող խումբ կազմավորելու և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ որոշումը ստորագրված նախաձեռնող խմբի բոլոր անդամների կողմից և առկա ստորագրությունները վավերացված նոտարական կարգով, նախաձեռնող խմբի անդամների անձը հաստատող փաստաթղթի պատճենները, ինչպես նաև համապատասխան օրենքի նախագիծը՝ էլեկտրոնային և թղթային տարբերակով: «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված իրավակարգավորման համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տասն աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է նախաձեռնող խմբին և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին կամ մերժում է գրանցումը, եթե օրենքով սահմանված պահանջները պահպանված չեն:
15:28 - 05 սեպտեմբերի, 2024
Ֆերիկ համայնքում տեղի կունենա համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով ընտրություն. ԿԸՀ

Ֆերիկ համայնքում տեղի կունենա համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով ընտրություն. ԿԸՀ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 8–րդ մասի 2–րդ պարբերությամբ, ինչպես նաև հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի ընտրություն նշանակելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացված Արմավիրի մարզպետի որոշումը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է. Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում տեղի կունենա համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություն: «Նշված համայնքներում քվեարկությունը կանցկացվի 2024 թվականի հոկտեմբերի  20-ին։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2024 թվականի հոկտեմբերի 6-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ համապատասխան տարածքային անձնագրային ծառայություն: Թեկնածուների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև սեպտեմբերի 20-ը՝ մինչև ժամը 18:00-ն: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2024 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ մինչև ժամը 18:00-ն: Մեծամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների 2024 թվականի հոկտեմբերի 20-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am»,- ասված է հաղորդագրության մեջ:
13:40 - 07 օգոստոսի, 2024
Քննարկվել է ԿԸՀ-ի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը

Քննարկվել է ԿԸՀ-ի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը: Հարցը քննարկվել է ապրիլի 22-ի նիստում: 2022 թվականին միայն ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել: Մարտին մեկ արտահերթ ընտրություն է անցկացվել Վեդի համայնքում, արդյունքների բողոքարկում չի եղել: 2022 թվականի սեպտեմբերին 25-ին տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. 17 համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվել են ընտրություններ: Ալագյազ համայնքում ընտրությունն անցկացվել է մեծամասնական ընտրակարգով: 18 համայնքում ընտրությունների արդյունքների բողոքարկում չի եղել: «Չնայած մրցակցությանը, քաղաքական պայքարին՝ արդյունքների բողոքարկում չի եղել: Դա նշանակում է, որ ընտրական համակարգն արդյունավետ է աշխատել»,- նշել է Վահագն Հովակիմյանը: Զեկուցողը տեղեկացրել է, որ 2022 թ. դեկտեմբերի 17-ին ավարտվում էր ՀՀ-ում գործող 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների լիազորությունների ժամկետը եւ կազմավորվել են նոր հանձնաժողովները: 266 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար դիմել է 539 անձ: Արհեստավարժ կազմի ձեւավորման գործընթացից հետո կազմակերպվել են նաեւ դասընթացներ: Երեւանի 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների համար հատուկ ուսուցման ծրագիր է մշակվել եւ իրականացվել: Խոսելով Երեւանի ավագանու ընտրությունների մասին՝ ԿԸՀ նախագահը վկայակոչել է միջազգային դիտորդների գնահատականները, որոնց համաձայն՝ ընտրություններն անցել են ժողովրդավարության կանոնների պահպանմամբ: Այս ընտրության դեպքում եւս արդյունքների բողոքարկման դիմում չի ստացվել: ԿԸՀ նախագահը մանրամասն անդրադարձել է ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար դասընթացների կազմակերպման կարեւորությանը: Երեւանի ավագանում ընտրությունների ժամանակ վստահված անձանց համար եւս դասընթացներ կազմակերպելու առաջարկ է արվել քաղաքական ուժերին: Ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերից առաջարկից օգտվել է 7-ը: Նշվել է, որ 2023 թվականի տարեսկզբից ընդլայնվել է հանձնաժողովի գործունեության թվային գործիքակազմը, արդյունքում՝ առցանց տարբերակով են ներկայացվում բազմաթիվ փաստաթղթեր: Հարցուպատասխանի ընթացքում պատգամավորներն ընտրական գործընթացների կազմակերպման վերաբերյալ պատշաճ գիտելիքներ ստանալու տեսանկյունից կարեւորել են ընտրական հանձնաժողովների անդամների համար կազմակերպված դասընթացները: Անդրադարձ է եղել վստահված անձանց վերապատրաստման դասընթացների նպատակահարմարությանը, նաեւ ՏԻՄ ընտրություններում վստահված անձանց համար դասընթացների կազմակերպման հնարավորությանը, ընտրությունների ժամանակ դիտորդական կազմակերպությունների գործունեության ռիսկերին, միջազգային գործընկերների հետ ԿԸՀ համագործակցությանը եւ կառույցի գործունեությանն առնչվող այլ խնդիրներին: ԿԸՀ նախագահը տեղեկացրել է, որ վստահված անձանց դասընթացները կազմակերպվել են բացառապես աշխատակազմի կողմից: Ըստ նրա՝ պետությունն ընտրություններ կազմակերպելու պարտականություն ունի, եւ եթե կազմակերպման հարցում որեւէ օղակի թերի գիտելիքները կարող են բացասական ազդեցություն ունենալ ընտրությունների որակի վրա, ապա պետությունն այդ խնդիրը պետք է լուծի: Վահագն Հովակիմյանի համոզմամբ Երեւանի փորձը ցույց է տվել, որ այդ մեթոդն աշխատում է: ԿԸՀ նախագահը տեղեկացրել է, որ մշակվում է ԿԸՀ զարգացման ռազմավարության նախագիծը, որի առանցքային մոտեցումներից մեկը մարզերում գործող 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հենքի վրա քաղաքացիական ուսումնական կենտրոնների կազմավորումն է: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հարցին ի պատասխան՝ զեկուցողն անդրադարձել է թվային քվեարկության հնարավորությանն ու այս գործընթացում ԿԸՀ-ի դերակատարությանը: Նշվել է, որ բոլոր այն երկրները, որոնք  անցել են բացառապես թվային քվեարկության, հետագայում վերադարձել են թղթային տարբերակին: «Թվային քվեարկությունն ունի մեծ թերություն. երբ կա վիճարկում, հնարավոր չի ապացուցել, այսինքն՝ երբ չկա թղթային հենքը, կասկածը մնում է չփարատված»,- ասել է Վահագն Հովակիմյանը: Նա տեղեկացրել է, որ ԿԸՀ-ի ներգրավվածությունը թվայնացման գործընթացին բա
14:18 - 22 ապրիլի, 2024