Ձերբակալվել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը |azatutyun.am|
14:53 - 24 դեկտեմբերի, 2019

Ձերբակալվել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը |azatutyun.am|

azatutyun.am:  Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով՝ սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը՝ կազմակերպված խմբի կողմից: Այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:

Վարուժան Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նշված քրեական գործի շրջանակներում նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը:

Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանը օրեր առաջ ձերբակալվել էր:

Վարուժան Մկրտչյանն հաստատել էր, որ Ոստիկանության հրապարակած տեսանյութում ինքն է զրուցում Մարտի 1-ի գործով տուժողի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել