Թուրքիայի բանակում կրկին գյուլենականների ձերբակալություններ են |ermenihaber.am|
10:04 - 15 հունվարի, 2020

Թուրքիայի բանակում կրկին գյուլենականների ձերբակալություններ են |ermenihaber.am|

ermenihaber.am։ 2016թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո բոլոր գերատեսչություններում, հատկապես ուժային կառույցներում սկսված գյուլենականների ձերբակալությունները դեռ շարունակվում են:

Իզմիրի հանրապետական դատախազության կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվել է, որ FETÖ-ի (Թուրքիայում գյուլենականների ցանցին անվանում են «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպություններ», հապավումը` FETÖ) գործով ձերբակալության որոշում է կայացվել 176 սպաների նկատմամբ, որոնցից 143-ը ավագ լեյտենանտի, 33-ը լեյտենանի զինվորական կոչում ունեն: Նշվում է, որ նրանց շարքում են նաև ժանդարմերիայի զորամասերի 4 հրամանատարներ և ռազմաօդային ուժերի «F-16» տիպի կործանիչների 6 օդաչուներ:

Ձերբակալման որոշումներից հետո Թուրքիայի 49 նահանգներում իրականացված համաժամանակյա գործողությունների արդյունքում կասկածյալներից 125-ն արդեն ձերբակալվել են:

Ձերբակալման որոշուման հիմք է հանդիսացել նրանց կողմից հեռախոսային գաղտնի շփման նպատակով հատուկ ծրագրերի օգտագործումը: Այդ ծրագրերը տարածված են Թուրքիայի իշխանությունների կողմից հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ հռչակված ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ, միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած գյուլենական համայնքի անդամների շրջանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել