Ռուսաստանը չի մասնակցի Շվեյցարիայում նախատեսված՝ Ուկրաինայի խաղաղության կոնֆերանսին |1lurer.am|

1lurer.am: Հունիսի 15-16-ը Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքի մոտ տեղի կունենա Ուկրաինայի հարցով խաղաղության համաժողով։ Ռուսաստանը ներկա չի լինի: Բեռնում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Վլադիմիր Խոխլովն ավելի վաղ ասել էր, որ Շվեյցարիան Ուկրաինային նվիրված գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ուղարկել ՌԴ-ին:

Դիվանագետը միաժամանակ նշել էր, որ Մոսկվան ամեն դեպքում չի մասնակցի, քանի որ կազմակերպիչները ներկայացնելու են Ռուսաստանի համար անընդունելի «խաղաղության բանաձևը»: Ըստ Մոսկվայի՝ այն ոչ կենսունակ է և հաշվի չի առնում ռուսական շահերը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին ասել է, որ Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացն առանց Ռուսաստանի մասնակցության անիմաստ է:

Եվրամիությունը, հակառակը, իր աջակցությունն է հայտնել Շվեյցարիայում Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի անցկացմանը և ակնկալում է մասնակցել դրան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն