tert.am: Տեղի է ունեցել մի աննախադեպ բան․ սահմռկեցուցիչ հանցագործություն է տեղի ունեցել պետության պատասխանատվության տակ գտնվող քաղաքացու նկատմամբ։
Այս մասին Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրատապ մամուլի ասուլիսի ժամաանկ նշեց Ռուբեն Մելիքյանը։
«Երեկ կեսգիշերին տեղի է ունեցել մի աննախադեպ բան, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունների ռեժիմի հետագա դեկրատացիայի մասին է խոսում և հերթական քայլն է դեպի գահավիժում։ Տարբեր տեսակի արժեքների, իրավական արժենքերի, մարդկային արժեքների և այլնի մասին է։
Այն ճանապարհը, Երևանի քննչական վարչությունից Պարույր Սևակի փողոց, մինչև ձերբակալվածների պահման վայր, որը գտնվում է Էրեբունու ոստիկանության հարակից տարածքում, այդտեղ տեղի է ունեցել մի սահմռկեցուցիչ հանցագործություն մի մարդու նկատմամբ, ուղղակի ով գտնվում է պետության լիակատար պատասխանատվության ներքո, պետությունը ոտքով, գլխով պատասխանատու է այդ անձի համար, որովհետև նա ձերբակլաված է։
Այս նոր ձեռագիրը չպետք է գործելաոճ դառնա»,- ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ երեկ հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և ակտիվիստ Սամվել Վարդանյանի մասնակցությամբ, որն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով։ Վարդանյանի փաստաբանը այսօր հայտնեց, որ երեկ ՔՊ խմբակցության պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի:
comment.count (0)