azatutyun.am: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին այսօր հրապարակավ երախտագիտություն է հայտնել զինված ուժերին:
Խամենեիի մեկնաբանությունները հետևել են երկու օր առաջ ենթադրաբար Իսրայելի կողմից իրանական Սպահան քաղաքի վրա օդային հարձակմանը:
«Առաջնային հարցն այն չէ, թե քանի հրթիռ արձակվեց և դրանցից քանիսը խոցեցին իրենց թիրախները, կարևորն իրականում այն է, որ Իրանն այդ գործողության ընթացքում ցույց տվեց իր կամքի ուժը», - տեղական պաշտոնական լրատվամիջոցների վկայությամբ՝ ասել է Խամենեին:
Գերագույն առաջնորդը երկրի զինված ուժերին կոչ է արել «անդադար հետամուտ լինել ռազմական արդիականացմանը և սովորել թշնամու մարտավարությունը»:
Ապրիլի 19-ին լրացավ Ալի Խամենեիի ծննդյան 85-ամյակը: Այդ օրը ելույթ ունենալով մզկիթում՝ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին չի հիշատակել Սպահանի վրա հարձակումը:
comment.count (0)