«Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում», - ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ի պատասխան հարցին, թե Մայր Աթոռը կմիանա շարժմանը Երևանում։
«Մայր Աթոռը միացած է մեզ միշտ։ Հայոց հայրապետը ինքն է մեր հայրը, մեզ օրհնողը, մեզ առաջնորդողը», - հավելեց սրբազանը։
Հիշեցնենք, օրեր շարունակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, Բագրատ Սրբազանը, ընդդիմադիր պատգամավորներ եւ այլ գործիչներ Տավուշի մարզում բնակիչների հետ իրականացնում էին ակցի՝ թույլ չտալու իրականացնել սահմանազատման գործընթացը։ Արդեն մայիսի 4-ին նրանք հայտարարեցին քայլերթ սկսելու եւ մայիսին 9-ին քայլերթով Երեւան հասնելու մասին։
Քայլերթի մասնակիցների թվում քաղաքական ուժեր են, արվեստի գործիչներ, 44-օրյա պատերազմի զոհերի հարազատներ:
comment.count (0)