Կառավարությունը շուրջ 3 միլիարդ դրամ կհատկացնի 10 կրթահամալիր կառուցելու համար |tert.am|
12:20 - 23 մայիսի, 2024

Կառավարությունը շուրջ 3 միլիարդ դրամ կհատկացնի 10 կրթահամալիր կառուցելու համար |tert.am|

tert.am: Կառավարությունը 2 միլիարդ 920 միլիոն դրամի չափով գումար կհատկացնի 10 կրթահամալիր կառուցելու համար։ Կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Նախագծով նախատեսվում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կրթահամալիրների կառուցման համար նախատեսված գումարի շրջանակներում կատարել վերաբաշխում՝ 2 միլիարդ 920 միլիոն դրամի չափով՝ արդյունքում քաղաքաշինության կոմիտեից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին փոխանցելով 10 կրթահամալիրի կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները»,- ասաց Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարը նշեց, որ կրթահամալիրներ կկառուցվեն Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղում, Գեղարքունիքի մարզի Կախակն, Արեգունի, Փոքր Մասրիկ, Մաքենիս գյուղերում, Լոռու մարզի Բազում, Միխայլովկա, Կաթնառատ, Գարգառ գյուղերում, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի գյուղում։

«Այս նախագիծը ևս մեկ աշխատանք է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» խոշորածավալ ծրագրի, ինչպես նաև դպրոցների գույքային ու շենքային պայմանների բարելավման ընթացիկ ծրագրերի շրջանակներում»,- եզրափակեց նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել