Ստամբուլում բնակելի շենք է փլուզվել. կան տուժածներ |armenpress.am|

armenpress.am: Ստամբուլում հունիսի 2-ին փլուզված  բնակելի շենքի փլատակներից փրկարարներին հաջողվել է դուրս բերել 7 մարդու:

«Արմենպրես»- ի  հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է AHaber հեռուստաալիքը, այս մասին հայտնել  է Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը՝ հավելելով, որ ևս երկու մարդ գտնվում են փլատակներում, որոնց դուրսբերման համար փրկարարական աշխատանքներ են իրականացվում:

«Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել յոթ մարդու, նրանցից երկուսի վիճակը ծանր է», – ասել է Գյուլը լրագրողներին՝ նշելով, որ շենքը կառուցվել է 1988 թվականին:

Պատասխանելով փլուզման հնարավոր պատճառների մասին հարցին, նա բացառել է պայթյունի վարկածը՝ հավաստիացնելով, որ դրա մասին վկայող հետքեր չեն գտնվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն