aysor.am: Դեպի Ղրիմ չվերթների մասով արդեն երկրորդ անգամ հերքում ենք տեղեկությունը։ Նման բան չկա: Նորից եմ հերքում։ Չգիտեմ՝ ում է պետք նման լուրեր տարածել, բայց դա մեզ հետ որևէ կապ չունի, որևէ քայլ չկա և չի էլ նախատեսվում, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ ԵՄ հանձնաժողովը ժամանելու է Հայաստան և փետրվարի 3-7-ը տեղում աուդիտ է իրականացնելու Քաղավիացիայի կոմիտեում։
«Շատ լուրջ կազմով են գալու։ Սա նշանակում է, որ մենք իրենց համար առաջնահերթություն ենք։ Շատ զբաղված ենք, որ աուդիտը լավ անցնի։ Մենք 100 տոկսով պատրաստված կլինենք», - ասաց նա։
comment.count (0)