Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահի հետ
 |azatutyun.am|
20:39 - 08 հուլիսի, 2024

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:

TRT Haber-ը հաղորդում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Էրդողանը համոզմունք է հայտնել, որ թուրք-իրանական հարաբերությունները ապագայում ևս կզարգանան բոլոր ոլորտերում։

Էրդողանը Իրանի նորընտիր նախագահին շնորհավորել է ընտրություններում հաղթելու կապակցությամբ և նրան հաջողություններ մաղթել նոր պաշտոնում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել