aysor.am: Մեր բախտն է, Իտալիայում կարգավարները որոշել են գործադուլ անել, լրագրողների հետ զրույցում ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ անդադառնալով վաղվանից հայկական շուկայում գործունեության ծավալել պատրաստվող «Ռայնէյր» ավիաընկերության աշխատանքներին։
«Դա ազդելու է ավիաընկերության վրա։ Դա «Ռայնէյրի» մեղքը չէ։ Այսօր օրվա ընթացքում ավելի պարզ կլինի՝ ինչ է դա նշանակելու Հայաստանի համար։ Ես կապ եմ հաստատել «Ռայնէյրի» ղեկավարության հետ։ Սկզբում Հայաստանը մտցրել էին չեղարկումների ցուցակի մեջ, բայց այժմ հանել են», - ասաց Ռևազյանը՝ ավելացնելով, որ գործադուլի պատճառով սպասվում են ուշացումներ:
comment.count (0)