ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանտա Փաուերը ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպմանը հայտարարել է Amazon Web Service-ի և ՀՀ կառավարության միջև համագործակցությունը խթանելու նպատակով 5 միլիոն ԱՄՆ դոլարի նոր ֆինանսավորման մասին:
Այս մասին տեղեկանում ենք Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումից։
«Սա խթանելու է Հայաստանում ամպային տեխնոլոգիաների կարիքները և նպաստելու է դրանց կիրառումը խթանող գործողությունների մշակմանը, մասնավոր ու պետական հատվածներում կարողությունների զարգացման ու տվյալներն ամպային պահոցներ ուղարկելու հարցերում»,- նշել է նախարարը։
comment.count (0)