«Հայաստանում նախընտրում են մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. տարօրինակ պատմություն է, իհարկե: Նրանք Վաշինգտոնում մասնակցել են դաշինքի գագաթնաժողովին և համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Վառ օրինակ է «Eagle Partner 2024» զորավարժությունները, որոնք այժմ տեղի են ունենում երկրում։
Սա ոչ միայն ափսոսանք է առաջացնում, այլև մտահոգություն Հայաստանի ապագայի համար, քանի որ ԱՄՆ ու ԵՄ-ն մեկ անգամ չէ, որ նման մեքենայություններ են իրականացրել բազմաթիվ երկրների հետ։ Դուք լավ գիտեք, թե դա ինչպես է ավարտվում՝ օգտագործվում են, հետո դեն են նետվում»,- ասել է նա։
Զախարովան նշել է, որ ԱՄՆ-ը Հարավային Կովկասը դիտարկում է բացառապես որպես հարթակ Ռուսաստանի և այնտեղ գտնվող երկրների ու ժողովուրդների խաղաղ գոյակցության դեմ տարաբնույթ ակցիաներ անցկացնելու համար: ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով նրանց չի գոհացնում Ռուսաստանն իր հնարավորություններով, քանի որ ՌԴ-ն խաղաղասիրական քաղաքականություն ենք վարում։
«Մենք տեսնում ենք Վրաստանում իրավիճակը սրելու ամերիկացիների փորձերը հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Այս ամենը վերաբերում է ոչ միայն Վրաստանին, այլև Ադրբեջանին և Հայաստանին։ Հուսով ենք, որ Հարավային Կովկասի մեր գործընկերները հասկանում են, թե իրենց ինչ կարժենա Արևմուտքի հետ նման կեղծ բարեկամությունը։ Արևմուտքն ընկերություն անել չգիտի»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
comment.count (0)