Հայաստանի ֆոնդային բորսան առևտրի ծավալներով դարձել է առաջատարներից մեկը ԵԱՏՄ-ում
20:23 - 19 հուլիսի, 2024

Հայաստանի ֆոնդային բորսան առևտրի ծավալներով դարձել է առաջատարներից մեկը ԵԱՏՄ-ում

armenpress.am: Հայաստանի ֆոնդային բորսան ԵԱՏՄ երկրների շարքում առևտրի ծավալներով դարձել է առաջատարներից մեկը: Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։

Նշվում է, որ Հայաստանի և Ղրղզստանի ֆոնդային բորսաները 2024 թվականի երկրորդ եռամսյակում ԵԱՏՄ երկրների շրջանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրի ծավալներով աճի առաջատարներն են դարձել

Առևտրի ծավալների աճ են նկատվել նաև ապրանքային բորսաներում, բացառությամբ «Եվրասիական առևտրային համակարգ» ապրանքային բորսայի (Ղազախստան): Միաժամանակ աճել են նավթամթերքների գների ինդեքսները, իսկ գյուղատնտեսական տարբեր տեսակների գների դինամիկան մնացել է բազմակողմանի։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել