Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով
13:00 - 24 օգոստոսի, 2024

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

Երևան քաղաքում օգոստոսի 24-25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Օգոստոսի 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օգոստոսի 24-29-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 24-ին և 26-ին կեսօրից հետո, 25-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Օգոստոսի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Օգոստոսի 24-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-25-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել